Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրա Սովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուց Հայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունը Անվանվել է վնասված աղիքային պատնեշը վերականգնող ըմպելիք Telegram-ը կրկին հայտնվել է App Store-ում 51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Օգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Դաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Օգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ 

Ավագանու անդամի լիազորությունների «դադարեցո՞ւմ», թե՞ «դադարում». Aravot.am

Քաղաքական

Երևանի քաղաքապետի կողմից Ալեն Սիմոնյանին՝ ավագանու անդամի լիազորություններից զրկելու մասին հայտարարությունն ուղեկցվեց կոնկրետ օրենսդրական ակտերի վրա հղումներով, սակայն իրավաբանների շրջանում էլ այդ կապակցությամբ միասնական դիրքորոշում չկա: Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք իրավագիտության  դոկտոր, պրոֆեսոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանին:

 

 

-Երևանի քաղաքապետն հղում է կատարում կոնկրետ իրավական ակտերի, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին, դրանք բավարար չափով չե՞ն կարգավորում ավագանու լիազորությունների դադարեցման հարցը, ինչո՞ւ է, այնուամենայնիվ, այս գործընթացը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալիս:

-Նկատի ունենալով, որ հարցադրումն ունի նաև քաղաքական ենթատեքստ, կսահմանափակվեմ միայն իրավական ասպեկտներով: Օրենսդրական ակտի որոշակիությունը պայմանավորված չէ զուտ խմբագրական հստակությամբ, այն պետք է անհրաժեշտ չափով նաև որոշակի լինի բովանդակային չափանիշներով, և ամենակարևորը՝ համահունչ լինի սահմանադրական հիմնադրույթներին: Կոնկրետ  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, իմ խորին համոզմամբ, բացակայում է անհրաժեշտ հետևողականություն, թերևս, ոչ այնքան բարդ հարցադրման, մասնավորապես, լիազորությունների դադարեցման և լիազորությունների դադարման կտրվածքով: Այս երկու հիմնարար օրենսդրական ակտերում, հատկապես, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում անհարկի շփոթ կա, ինչի արդյունքում լիազորությունների դադարեցումը պարզապես հավասարեցվել է լիազորությունների դադարման հետ: Թերևս, նրանք, ովքեր պնդում են, որ ԱԺ պատգամավորի լիազորություններն ստանձնած Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները պետք է «մեխանիկորեն», այսինքն՝ իրավունքի ուժով դադարեն, ինչ խոսք, հիմք են ընդունում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի նորմերը, սակայն չպետք է անտեսել, որ այդ հոդվածում առկա է ակնհայտ ներքին հակասություն. անհամատեղելի պաշտոն ստանձնելը միանգամայն իրավաչափորեն դիտարկվում է իբրև լիազորությունների «դադարեցման» հիմք, մինչդեռ՝ նույն այդ հոդվածում նշված հիմքի պարագայում նախատեսված է լիազորությունների «դադարման» իրավական ռեժիմին բնորոշ ընթացակարգ:

-Պարոն Դանիելյան, ընտրված պաշտոնյայի համար որևէ իրավական նշանակությո՞ւն ունի, թե ինչ իրավական ձևակերպմամբ է ինքը զրկվում իր կարգավիճակից՝ լիազորությունների դադարեցմամբ, թե դադարմամբ: Ի՞նչ տարբերություն այդ երկու «բառ»-եղանակների միջև:

-Ներկայացուցչական մարմնի ընտրված պաշտոնյան հանրային իշխանության դեմք է, ուստի վերջինիս կարգավիճակը սոսկ իր անձնական խնդիրը չէ: Ինչ վերաբերում է տարբերությանը, ապա այն խիստ էական է, ընդ որում, այդ տարբերության սահմանադրական հիմքերն առավել որոշակի ամրագրված են 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ: Նկատենք, որ լիազորությունների դադարման հիմքերը, իսկապես, կարող են հանգեցնել սոսկ ակնհայտ, անվիճելի այնպիսի փաստի արձանագրմանը, ինչպիսին մարդու մահն է, քաղաքացիությունից դուրս գալը և այլն: Այս դեպքում, կարիք չկա քննարկում նախաձեռնել այդ հիմքերը պարզելու համար և քվեարկությամբ որոշում կայացնել: Բոլորովին այլ իրավական իմաստ ունի լիազորության դադարեցման հիմքը, որոնցից մեկն էլ հենց անհամատեղելի պաշտոն ստանձնելն է, մանավանդ այնպիսի իրավիճակում, երբ առնվազն մի քանի ասպեկտներով ակնհայտ առկա է իրավական ակտերի նորմերի կոլիզիա: Բոլոր դեպքերում լիազորությունների դադարեցման հիմքը որևէ տրամաբանությամբ չի կարող զուտ արձանագրման ընթացակարգով հաստատվել և դիտարկվել իբրև  իմպերատիվ փաստ: Համեմատության համար նկատենք, որ ԱԺ պատգամավորների պարագայում լիազորությունների դադարեցման որևէ հիմք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով զուտ արձանագրմամբ հավաստելու ընթացակարգ նախատեսված չէ, մինչդեռ՝ դա համարվել է իրավաչափ լիազորությունների դադարման պարագայում: Այս համատեքստում անհասկանալի է, թե ինչ նկատառումով է սահմանադրական կարգավորումներին ոչ համահունչ մոտեցում ամրագրված այլ օրենքներում:

–Փորձեք կոնկրետ նորմերի վերլուծությամբ պարզաբանել լիազորությունների դադարեցման և դադարման ընթացակարգերի էությունը:

– «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում խոսվում է ավագանու անդամի լիազորությունների դադարեցման, այլ ոչ թե դադարման մասին, մինչդեռ՝ արդեն 4-րդ մասով նախատեսված է, որ քաղաքապետը պարզապես կազմում է արձանագրություն և ուղարկում ԿԸՀ, ինչը որևէ աղերս չունի լիազորությունների դադարեցման հետ: Ընդ որում, բացառություն է սահմանված միայն 1-ին կետի համար, որում խոսվում է ամբողջ ավագանու լիազորությունների դադարման մասին, ինչն ինքնին ոչ թե ավագանու անդամի դադարեցման, այլ դադարման հիմք է և, հավանաբար, թյուրիմացաբար է հայտնվել այդ հոդվածում: Ինչ վերաբերում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքին, ապա այս օրենսդրական ակտի 22-րդ հոդվածով ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու փաստի առնչությամբ արդեն ոչ թե համայնքի ղեկավարը, այլ ավագանին է կազմում լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն, թեպետ՝ սա ևս խնդրահարույց է: Ինչևէ, բոլոր այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարն ընտրվում է ոչ թե բնակչության, այլ անմիջապես ավագանու կողմից, չի կարող օժտված լինել ավելի լայն լիազորություններով ավագանու անդամների նկատմամբ:

–Փաստորեն, երկու օրենքների միջև որոշակի տարբեր իրավական կարգավորումներ են առկա, բայց չէ որ Երևանի տեղական ինքնակառավարման համար Սահմանադրությունը վերապահումներ է նախատեսել, ուստի այն տպավորությունն է, որ կարելի էր նախատեսել առանձնահատկություններ:

-Սահմանադրության 187-րդ հոդվածը օրենքով կարգավորման առարկան սահմանափակում է բացառապես տեղական ինքնակառավարման առանձնահատկություններով. «Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով»: Այսպիսով, նշված օրենքը չպետք է դուրս գար իր  կարգավորման առարկայից և հընթացս առնչվեր նաև տեղական ինքնակառավարման մարմինների անդամների լիազորությունների դադարման կամ դադարեցման առանձնահատկություններին, որոնք համընդհանուր իրավական լուծում եմ ենթադրում: 

Նյութի աղբյուր՝ Aravot.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրաՍովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուցՀայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունըԱնվանվել է վնասված աղիքային պատնեշը վերականգնող ըմպելիքԻսպանիան հայտարարել է Սեուտա միգրանտների ներթափանցման լիակատար դադարեցման մասինTelegram-ը կրկին հայտնվել է App Store-ում51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Մարոկկոյի անվտանգության ուժերը չեն խոչընդոտել սահմանը հատող միգրանտներինՕգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Վաշինգտոնը ևս 1.4 միլիարդ դոլար կծախսի Ազգային գվարդիայի վրա․ WPԴաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Նավթի գները կտրուկ անկում են ապրել Իրանի հետ գործարքի մասին ԱՄՆ հայտարարությունից հետոՄարոկկոյից Իսպանիա է մտել մոտ 72,000 ներգաղթյալՕգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրEl Pais. Իսպանիան աշխատանքից ազատել է Սեուտայում միգրանտների թվի մասին հաղորդած աշխատակցինՌուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ ՆԱՏՕ-ն կարող է միջուկային զենք տեղակայել ՖինլանդիայումԻսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ առաջարկված նախագծին. Նեթանյահու Եվրահանձնաժողովը կձգտի Ռուսաստանից էներգակիրների մատակարարման լիակատար արգելք սահմանել՝ չնայած դեֆիցիտինՍպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել Սովորական ասեղը կարող է փրկել ինսուլտի ժամանակ մարդու կյանքը Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի ԱՄՆ-ում թոշակառուն ուղղաթիռով խանութ է ժամանել՝ խցանումներից խուսափելու համարՊատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար100 հեկտար անտառ՝ կրակի մեջ. Նիդերլանդներում արտակարգ իրավիճակ է Բեսենթ. ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Գերմանիայում կրճատվել է գարեջրի գործարանների թիվը Փաշինյանը ո՞նց առանց արյուն հեղափոխություն արեց, դուք չե՞ք կարում.Ղուկասյան (տեսանյութ) Հարավային Կորեայում ութ ուսանող է ձերբակալվել ամերիկյան բազա ներխուժելու համարՄոսկվայի մարզում ԱԹՍ հարձակումից հետո զոհեր կան․ Չեխովի ղեկավարը չգիտեր՝ ինչու չեն միացել տագնապի ազդանշանները Հնդկաստանը հրավերներ է ուղարկել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համարԶելենսկին նշել է՝ ինչ քայլեր է անում Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար «Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph Կատարը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորման գործում25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար Ինչո՞ւ շտապեց ԱՆ-ն՝ առողջապահական ապահովագրության ներդրման հարցում ՀԷՑ-ը լայնածավալ հոսանքազրկումների մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի մրցաշարի է մասնակցել Իսպանիան Սեուտա հասած անօրինական միգրանտների մեծ մասին վերադարձրել է Մարոկկո Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք համայնքներ մնացել են առանց էլեկտրականության Փաշինյանը դեռ ծնված չէր․ Սամվել Կարապետյան. Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային (տեսանյութ)
Ամենադիտված