Սեյրան Օհանյանը՝ ՀՀ-ում կատարված իշխանափոխության մասին
Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ հայ ժողովուրդը քաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված զարթոնք է ապրել և իր հետագա գործողություներում պետք է դա ի նպաստ դնի հայոց պետականության ամրապնդման համար․ «Մենք զարթոնք են ապրում, և այդ զարթոնքը մեր հետագա զարգացման հիմքը և ուղենիշը պետք է հանդիսանա, որ մեր պետությունը կարողանանք տանել դեպի զարգացում»,-Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարարն՝ անպատասխան թողնելով հարցն՝ արդյո՞ք նոր Կառավարության կողմից ստացել է համագործակցության առաջարկ։
Սեյրան Օհանյանը նկատեց, որ ներքին խնդիրների լուծման համար մենք նոր ժամանակներ ենք ապրում և այսօրվա իշխանությունը, ժողովուրդը, անելու են ամեն ինչ, որ մթնոլորտը փոխվի, օրինականությունը հաստատվի, ստեղծվեն պայմաններ ժողովրդի արարման համար․
«Կարծում եմ, որ երիտասարդ ավյունը բերելու է հաջողության: Ինչ էլ լինի, որքան էլ քննադատեն՝ փորձառության մասին խոսեն, ասել եմ ու ուզում եմ ասել, որ եթե այս երիտասարդները կարողացան համախմբել ողջ ժողովրդին, մնացած բոլոր հարցերը լուծելու են»,- նշեց Սեյրան Օհանյանը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»