Իրանի մասնավոր հատվածը կարող է դիմակայել ԱՄՆ պատժամիջոցներին․ Ռուհանի
Հայաստան
Հանրապետության մասնավոր հատվածը ունակ է ԱՄՆ պատժամիջոցներն օգտագործել որպես տնտեսության զարգացման հնարավորություն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Երկրի նախագահի խոսքով՝ Իրանի մասնավոր հատվածն ունակ է հետ մղել պատժամիջոց–զենքը եւ ստեղծել բարենպաստ հնարավորություններ տնտեսության համար։
Ռուհանին շեշտել է, որ երկիրը 8 տոկոս տնտեսական աճի և նշանակալի ներդրումների կարիք ունի, որը երկիրը զարգացման կտանի։
Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ կառավարությունը փորձեր է արել տնտեսությունը վերադարձնել նորմալ պայմաններին։ Նախորդ տարի կառավարությունը ստեղծել է 800 հազար աշխատատեղ, բայց տրամադրված է ավելի շատ աշխատատեղ ստեղծել երիտասարդների համար։
Ռուհանին հավելել է, որ մասնավոր հատվածը պետք է արտահանման ուղղությամբ քայլ անի։ Օտարերկրյա ներդրումներն ու ազգային արտահանումը պետք է աջակցություն ստանան։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր