Հալիձորում «Opel»-ը բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ԹՐԻՓՓ-ի «ճակատագիրն»՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին․ իրանագետի դիտարկումները (տեսանյութ) «Լիդսի» և «Ռեյնջերսի» համասեփականատերը ձերբակալությունից հետո դատապարտվել է ԱՄՆ-ում Ձերբակալված Սեդրակ Քոչարյանի և մյուսների նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել․ ՀԿԿ Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար. որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան 3 պատճառ, թե ինչու «Չելսին» կարող է պայքարել Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար, և մեկը՝ չի կարող Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) Ռուսաստանը սպառնում է Հայաստանին.Պետք է կանգնեցնել անմիջապես․ Թրամփը Իրանին (տեսանյութ) 200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման Զինծառայողն ինքնասպան է եղել. Նոր մանրամասներ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից 

«Իրատես». Երեկ Սերժ Սարգսյանին էին շողոքորթում, այսօր՝ Փաշինյանին, վաղը Պողոս Պետրոսյաին` ոչ մի տարբերություն

Հայկական Մամուլ

«Իրատես» թերթը գրում է.

Մայիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մշակույթի գործիչների ու վարչապետի հանդիպումը շարունակվում էր, ես թողեցի ու դուրս եկա: Թեպետ ընտանեկան դաստիարակությունն ու պատշաճությունը արգելում էին, բայց ինչ-որ պահից զգացի, որ մնալն անհեթեթ է: Նախ` հանդիպման նպատակի մասին: Գաղափարը` հանդիպել մշակույթի մարդկանց ու լսել նրանց տեսակետները, ինքնին կարևոր ու տեղին է: Անհրաժեշտ: Կա ձևաչափի հարց` երբ տարբեր ոլորտներ մեկտեղում ես, ստացվում է խառնիճաղանջ, բովանդակային խոսակցությունը արգելակվում է: Արդյունավետության համար կա նաև օպտիմալ թիվ, որ հաստատ 1500-2000-ի չի հասնում: Բայց նույնիսկ լեփ-լեցուն համերգասրահում հնարավոր էր շահագրգիռ ու օգտակար խոսակցություն, եթե տոնական տեսքով հանդիպման ժամանած մշակույթի գործիչները մտածեին ոչ թե իրենց, այլ պետության ու մշակույթի մասին: Եթե հասկանային` ինչ է մշակույթը: Կուլտուրայի արմատը նրանց համար կուլտն է` պաշտամունքը: Ոմանց համար` սեփական անձի, ոմանց համար` օրվա ղեկավարի: Ու նրանք դիմում էին վարչապետին` լուծելով մի քանի խնդիր.

1. Հիշեցնել, որ իրենք դեռ կան ու արժանի են ակնածանքի, պատվի ու նյութական աջակցության:

2. Հնարավորինս սիրաշահել կամ բացահայտ շողոքորթել իշխանության տիրոջը` համարելով սեփական խնդիրների լուծման ուղիղ ճանապարհ:

3. Բարձրաստիճան պաշտոնյային պատմել լալահառաչ պատմություններ իրենց աշխատանքի` իբրև սխրանքի մասին, հընթացս զգացնելով, որ ուրիշները ոչինչ են իրենց համեմատությամբ, մինչդեռ ունեն անուն-պատիվ-կոչում:

4. Հարց տալու փոխարեն 5-10-րոպեանոց ելույթ ունենալ, որը կարճ բնորոշվում է` դուք պարտավոր եք ինձ համար առանձնահատուկ պայմաններ ստեղծել` ես չգնահատված հանճար եմ:

5. Հույժ մտահոգ տեսքով ներկայացնել հարցեր, որոնց լուծումները վարչապետի մակարդակ չեն ակնկալում` հընթացս բողոքելով, որ մշակույթի նախարարությունը թքած ունի մշակույթի վրա ու ընդհանրապես ոչ ոք իր տեղում չէ, քանի իրենք պաշտոն չունեն:

6. Համառորեն բողոքել այլասերող սերիալ-ռաբիսից ու ոչինչ չառաջարկել փոխարենը` «Դուք արեք, մենք գնահատենք» սկզբունքով:

7. Վարչապետին հարց ուղղելով` ապահովել հետագա աշխատանքն ու պաշտոնավարումը` հարկ եղած պահին, հարկ եղած տեղում ասելու համար` վարչապետն ինձ անձամբ ասաց` ես անձեռնմխելի եմ:

Ժանգը և թույնը միմյանց նկատմամբ ժպիտով ծածկած` նրանք պատրաստ էին իրար հրմշտել րոպե առաջ դահլիճում հայտնվելու ու առաջին շարքերը համալրելու համար, որ երևան վարչապետին, ում Աստծո տեղը դնելը պարտադիր է, իսկ երբ Աստված իրենց չի լսում` Աստծուն ուրանալն ու հայհոյելը պարտք է: Ապշեցուցիչ էր, որ ստեղծագործական միությունների ղեկավարները վարչապետին էին առաջարկում լուծել ստեղծագործական միությունների օրենքի հարցը, նրանից էին պահանջում ապահովել Հայաստանի զինանշանի համապատասխանությունը օրենքով սահմանվածին, 80-90-ի միջակայքում գտնվողներն էլ պատանեկան ավյունով շնորհակալություն էին հայտնում վարչապետին` անհասկանալի է, թե ինչի համար: Աշխատանքի բերումով տասնյակ տարիներ շփումներ ունենալով իրենց անունը ժամանակին տված հայ գրողների, երաժիշտների, նկարիչների, փիլիսոփաների, գիտնականների հետ` ես խոստովանում եմ, որ ինտելեկտուալ ու մարդկային բոլորովին այլ որակների էի ընտելացել: Նրանցից շատերն արդեն հեռացել են: ՈՒ մարդաշատ դահլիճում նստած` ես ինձ միայնակ էի զգում ու մեղավոր, որ ժամուկեսից ավելի ստիպված եմ լսել աղմուկ, բայց ոչ ձայն, բառակույտ, բայց ոչ խոսք: Դարձյալ աշխատանքի բերումով մեկ տասնամյակ ներկա եմ եղել Հայաստանում ու արտասահմանում բազում հանդիպումների` մտավորականների ու բարձրաստիճան պաշտոնյաների, ու միշտ լսել եմ նույնը` պետությունը պիտի աջակցի, պետությունը պիտի իրենց պահի, իրենք արժանի են ամեն ինչի: Միով բանիվ` պետությունն ունի պարտականություն, իրենք ունեն` իրավունք: Գուցե միամտաբար, գուցե հիմարաբար ակնկալում էի, որ ժամանակ է պետք ու ժամանակի մեջ այդ չաշխատող կարծրատիպերը իրենք-իրենց կկոտրվեն ու կփոխվեն, որ առաջին հերթին մտավորականը պիտի փոփոխության կարիքն զգա ու փոփոխությունը ձևակերպի: Ո՞վ, եթե ոչ մտածող մարդը: Բայց ստեղծված փակ շրջանակում առաջին կոտրվողը մտավորականները եղան: Պարզվեց` նրանք են թույլ օղակը, որ կայսրության փլուզումից հետո պետպատվերի ակնկալիքով մինչև այսօր սպասում են, որ պետությունը պիտի իրենց ասի` ինչ գրել, ինչ նկարել, ինչ քանդակել, ինչ մտածել, փողը լիուլի տա ու հետո էլ պարգևատրի: Իսկ պետություն ասելով` նրանք պատկերացնում են կոնկրետ պաշտոնյա` երեկ Սերժ Սարգսյանն էր, նրան էին շողոքորթում, այսօր Նիկոլ Փաշինյանն է` նրան կշողոքորթեն, վաղը Պողոս Պետրոսյանը կլինի կամ Պետրոս Պողոսյանը` ոչ մի տարբերություն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հալիձորում «Opel»-ը բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է Սմարթֆոնի հիշողությունն ազատելու անսպասելի միջոց է նշվելԹրամփը երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային էմբարգոնՄեքսիկան հույս ունի առևտրային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԹՐԻՓՓ-ի «ճակատագիրն»՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին․ իրանագետի դիտարկումները (տեսանյութ) «Լիդսի» և «Ռեյնջերսի» համասեփականատերը ձերբակալությունից հետո դատապարտվել է ԱՄՆ-ումԿանադան «պատասխան միջոցներ» է պատրաստել ԱՄՆ-ի դեմՁերբակալված Սեդրակ Քոչարյանի և մյուսների նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել․ ՀԿԿ Unilever-ը հրաժարվում է սննդի բիզնեսից և կենտրոնանում գեղեցկության ու խնամքի միջոցների վրաԼեհաստանին կասկածում են ուկրաինական տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալու փորձի մեջՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար. որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան 3 պատճառ, թե ինչու «Չելսին» կարող է պայքարել Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար, և մեկը՝ չի կարողՈվ խափանեց Կանադայի հետ առևտրային համաձայնագիրը․ BloombergԵթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) Ռուսաստանը սպառնում է Հայաստանին.Պետք է կանգնեցնել անմիջապես․ Թրամփը Իրանին (տեսանյութ) Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման ՆԱՏՕ-ն մնում է Ռուսաստանի համար թշնամական դաշինք․ ՄեդվեդևԶինծառայողն ինքնասպան է եղել. Նոր մանրամասներԲժիշկը նշել է օրգանիզմում երկաթի պակասի անսովոր ախտանշաններըՊետդումայում «Ցանկացողների կոալիցիան» անվանել են Ուկրաինայի «գերեզմանափորներ»Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Զելենսկին նշել է ռուսական անօդաչուների հնարավոր թիրախներըՀայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Իրանը Պակիստանին է փոխանցել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր պայմանները․ Tasnim Զելենսկիի գրասենյակը կտրուկ է արձագանքել Քելլոգի՝ կանանց մոբիլիզացնելու կոչինՄասնագետը նշել է ժամային գոտու փոփոխությունից հետո քնի հետ կապվածԵս պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել. վրաերթից մահացած զինվորի մայր Լուկաշենկոն խոսել է ռուս-բելառուսական «Օսվեյ» ինքնաթիռի նախագծի շուրջ տարաձայնությունների մասինՔոչարյանների գործը հասավ Սերժ Սարգսյանին. Մեդվեդևը սպառնում է Զելենսկուն (տեսանյութ) Նյութափոխանակությունը բարելավող բնական մթերք է հայտնաբերվելՄակրոնը հայտարարել է «կամավորների կոալիցիայի» զորավարժությունների մասինՊայմանագրային զինծառայող է մահացել. ArmLur.amԿրեմլը պատասխանել է Ռուսաստանում զորահավաքի վերաբերյալ հարցինՀասմիկ Հակոբյանը՝ Քոչարյանի և որդու ձերբակալության մասին․ ի՞նչ որոշում է կայացրել իշխանությունը (տեսանյութ) ԵՄ-ում մեկնաբանել են ռուսական ակտիվների ճակատագիրըՈստիկանությունն ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի Արգամ Աբրահամյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվելՌուսական ուժերը խոցել են Ուկրաինայի համար ռազմական բեռ տեղափոխող 2 նավ․ ՌԴ ՊՆԼատվիայում նոր մանրամասներ են հայտնել Մոսկվա ժամանած ամերիկյան ռազմական ինքնաթիռի մասինՓաշինյանը ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը պատրաստ է բանակցել կաթողիկոսի հետՊեսկովը Ֆինլանդիայի նախագահին անվանել է «պատերազմի կուսակցության ականավոր ներկայացուցիչ»Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավորԿրեմլը հայտարարել է՝ վստահ է Ռուսաստանի հաղթանակի վրաՇոգի պատճառով մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 5000 մարդ. ՃապոնիաՌուսաստանում բացատրել են, թե ինչու է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վայրէջք կատարել Մոսկվայում122 փաթեթ թմրանյութ է հայտնաբերվել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 55-ամյա տղամարդը դատապարտվել է 9-ամյա տղայի նկատմամբ բռնություն գործադրելու համար
Ամենադիտված