Հոգաբարձուների խորհրդում Հրանուշ Հակոբյանի լինելը խելամիտ չէ. ԵՊՀ ուսանող
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԵՊՀ- ի ուսանողներն այսօր բողոքի գործողություններ են սկսել՝ ընդդեմ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման: Նրանք քայլերթով կենտրոնական մասնաշենքից պատրաստվում են շարժվել դեպի «սև շենք»։
Իսկ առայժմ շրջում են Կենտրոնական մասնաշենքի շուրջբոլորը։ Նրանց են միացել նաև Իջևանի, Գավառի մասնաճյուղերի ուսանողները։
Ուսանողները նաև առաջնային են համարում հոգաբարձուների խորհրդի հրաժարականը, քանի որ դրա նախագահը Սերժ Սարգսյանն է։ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ակտիվիստ Տիգրան Ազիզյանը նկատեց՝ «Հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև նախկին կառավարությունից՝ Հրանուշ Հակոբյանը, ինչը խելամիտ չէ»:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»