Ցավալի թյուրիմացություն էր
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել Սարդարապատի հուշահամալիր՝ միջոցառումներին մասնակցելու համար
«Ցավալի թյուրիմացություն է եղել, քանի որ գործող վարչապետը չի հասցրել բոլոր մանրուքների մեջ մտնել։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում ավանդույթ է, որ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով պետք է լուծել՝ ընդհուպ փողկապի գույնը, իսկ գործող վարչապետը մանուքների մեջ չի մտնում, այդ իմաստով, նման թյուրիմացություններ կարող են լինել»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով պետական միջոցառումների արարողակարգային խնդիրների՝ Փաշինյանը նկատեց, որ որոշակի խնդիրներ և անընդունելի բաներ կան, սակայն վստահեցրեց, որ նոր Կառավարությունը մանրախնդրության որևէ էլեմենտ իր գործունեության մեջ չի ունենալու։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»