Գումար տալուց հրաժարվելու համար ուսուցչուհին նվաստացրել է աշակերտին դասարանի առաջ
Այլ
Ուգլովոյե ավանի N35 դպրոցում ուսուցչուհին մեկ շաբաթ շարունակ նվաստացրել է երկրորդ դասարանցի աշակերտին՝ բերանից եկող տհաճ հոտի պատճառով և ստիպել է նրան դասընկերների առջև լվանալ ատամները։
Դպրոցում ծառայողական ստուգում է անցկացվել։ Ուսուցչուհին ներողություն է խնդրել և բացատրել է, որ դա խաղ է եղել, իսկ ծնողները խնդրել են երեխային ուրիշ դասարան տեղափոխել։
Աշակերտի ծնողների խոսքերով՝ իրենք հրաժարվել են շերտավարագույրի համար գումար տալ, ինչից հետո դասղեկը սկսել է տեղի-անտեղի վիրավորել երեխային։
Միջադեպից հետո երեխայի մայրը դատախազություն բողոք է ներկայացրել։ Մյուս աշակերտների ծնողները պաշտպանել են ուսուցչին։ Դպրոցի ղեկավարությունը հայտնել է, որ ուսուցիչը նկատողություն կստանա, սակայն չի ազատվի աշխատանքից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան