Քիմ Քարդաշյանը հանդիպելու է Դոնալդ Թրամփի հետ
Այլ
TMZ-ն հաղորդում է, որ Քիմ Քարդաշյանն իր փաստաբանի հետ միասին հանդիպելու է Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպման ժամանակ ռեալիթի շոուի աստղը ԱՄՆ նախագահի հետ քննարկելու է Էլիսի հետ կապված իրավիճակը։ Որոշ ժամանակ առաջ Քիմն արդեն գրավել էր այդ գործի հանդեպ Իվանկա Թրամփի ու Ջարեդ Քուշների ուշադրությունը։
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը փորձում է փրկել թմրադեղերի ապօրինի վաճառքի համար ցմահ բանտարկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին, որը հայուհուն շնորհակալական նամակ էր գրել այդ նախաձեռնության համար։ Էլիսն արդեն 21 տարի ճաղերի ետևում է։ Ու Քիմը փորձում է օգնել, որ նա ազատ արձակվի։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»