Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը 

Առաջին հանրապետության մամուլից մինչև ներքաղաքական դեպքերի արձագանքը ԶԼՄ-ներում. մեկնարկեց Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը

Հայաստան

 ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկած համահայկական 9-րդ համաժողովին  այս տարի մասնակցում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ Հայաստանից ու Արցախից, ինչպես նաև 70 երկրից ժամանած սփյուռքահայ լրագրողներ: Համաժողովի մասնակիցները քննարկելու են հարցերի լայն շրջանակ՝ Հայաստանի առաջին հանրապետության լրագրությունից մինչև լրատվամիջոցներում հայաստանյան վերջին իրադարձությունների արձագանքներն ու դրանցում լրագրողների դերը:

Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսված է նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանի «Առաջին հանրապետության տարեկիցը. Անցյալի, ներկայի և ապագայի լրատվամիջոց. Արմենպրես 100» խորագրով զեկույցը:

«Լրատվամիջոցներն օրեր առաջ երկրում կատարվող իրադարձությունների մասին ժամանակին, համալիր կերպով իրազեկել են ընթերցողներին, հեռուստադիտողներին: Մեդիան քարոզչամիջոց չէ, լրագրողներն էլ քաղաքական գործիչներ չեն: Մամուլի խնդիրը չէ այս կամ այն քաղաքական գործըթնացների կամ հասարակության վրա ազդելը, նրանց ուղղորդելը: Լրատվամիջոցները պետք է շարունակեն աշխատել այնպես, ինչպես աշխատել են՝ մասնագիտական բարեխղճության և օրենքի սահմաններում: Մամուլի համար ստեղծված իրավիճակը և ժողովրդավարական պետություն ունենալու հեռանկարը բացառիկ հնարավորություն է: Հույս ենք հայտնում, որ շարժման առաջնորդները հավատարիմ կմնան ազատ, ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու իրենց խոստումներին: Եվ կանեն առավելագույնը մամուլի համար հավասար պայմաններ, ազատ արտահայտման լիարժեք հնարավորություններ և դրանք ապահովող համապատասխան օրենսդրական կառուցակարգեր ստեղծելու համար»,-ասաց Հայաստանի ժուռնալիստների միության  նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Նրա կարծիքով, համաշխարհային մամուլի մարտահրավերիներին զուգընթաց, հայաստանյան լրատվամիջոցները ևս ունեն իրենց բնորոշ խնդիրները՝ տեխնոլոգիական, ֆինանսական, օրենսդրական, ինստիտուցիոնալ: Դրանք պահանջում են պրոֆեսիոնալ, նեղ մասնագիտական և լայն քննարկումներ, համագործակցային լուրջ ցանցի ներդրում, լրագրողների իրավական և սոցիալական պաշտպանության ապահովման կազմակերպում, հետևողական աշխատանք: Իսկ դա հնարավոր է կազմակերպել պրոֆեսիոնալ կառույցների՝ Հայաստանի ժուռնալիստների միության, սփյուռքի և լրագրողական միջազգային կառույցների համատեղ աշխատանքի արդյունքում:

Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը ներկաներին փոխանցեց նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը, որում, մասնավորապես, ասվում էր. «Սիրով ողջունում եմ ձեզ նոր Հայաստանում և հայտնում եմ իմ խորին երախտիքը ձեր ներկայության և այն աջակցության, այն խանդավառության ու զորակցության համար, որ դուք ցուցաբերեցիք թավշյա հեղափոխության կայացման և սփյուռքյան լրատվամիջոցներում նրա ողջ ընթացքն ու փիլիսոփայությունը պատշաճ ներկայացնելու, լուսաբանելու գործում: Խորհրդանշական էր, որ հենց Հայոց պետականության վերակերտման 100-րդ տարեդարձի նախօրեին սկիզբ առած խաղաղ անհնազանդության շարժումը համազգային դրսևորում ստացավ: Սփյուռքը թև ու թիկունք դարձավ սիրո ու համերաշխության հեղափոխությանը, որը  հաղթեց ողջ հայ ժողովրդի միասնական կամքով՝ սկզբնավորելով ազգային զարթոնքի, Հայոց պետականության ամրապնդման, երկրի վարկանիշը բարձրացնելու նոր փուլ»:

Նախարարը վստահություն է հայտնել, որ  համաժողովը կդառնա վերարժևորման, խնդիրները անկեղծ ու կառուցողական մթնոլորտում քննարկելու, լուծումներ գտնելու բացառիկ հարթակ: Եվ, ի վերջո, կձևավորվի առողջ ու կենսունակ համահայկական տեղեկատվական դաշտը:

Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանի խոսքով՝ այս տարի որոշակի փոփոխություններ են եղել: «Գերատեսչություններն ունեն հայեցակարգային նոր նախագծեր: Եվ համաժողովի շրջանակում նախագծերին ծանոթանալու նպատակով աշխատանքային հանդիպումներ են լինելու, լրագրողները առիթ են ունենալու գերատեսչությունների ղեկավարների հետ այդ բոլորը քննարկելու»,-նշեց նա:

Քննարկման թեմա են լինելու Հայաստանի լրատվադաշտի դիմագրաված խնդիրները, հայրենիք-սփյուռք լրատվական ոլորտի համագործակցությունը, մասնագիտական շրջանակում համագործակցությունը զարգացնելը: Գանտահարյանի կարծիքով, սփյուռքում ոչ միայն լրագրողի պրոֆեսիոնալիզմի, այլ նաև հայերենին տիրապետելու խնդիր կա: Եվ այդ առումով պետության աջակցության, համագործակցության անհրաժեշտություն կա: Համաժողովները լրագրողներին տալիս  են միմյանց ճանաչելու հնարավորություն: «Եվ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ փոխճանաչման արդյունքում ձևավորում է համագործակցություն, ոլորտի խնդիրներին դիմակայելու համար համատեղ ուղիներ որոնելու միջոցներ, ցանցային կառույցի աշխատանք»,-եզրափակեց նա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել
Ամենադիտված