Կտեղադրվեն Սեն Արևշատյանի և Ալբերտ Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ
Հայաստան
Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց նիստի օրակարգում ընդգրկված փիլիսոփա, պատմաբան Սեն Արևշատյանի և ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու հարցերին:
Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման առաջարկը եղել է Մատենադարանի տնօրինության կողմից: Նրա հուշատախտակը կփակցվի Ավագ Պետրոսյան փողոց, 2 հասցեում:
ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին առաջարկ ներկայացվել է ՀՀ սպորտի և երիտասադրության հարցերի նախարարության, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության և նրա ընտանիքի անդամների կողմից: Հուշատախտակի տեղադրման և ֆինանսավորման հարցերը հոգալու են ընտանիքի անդամները: Ալբերտ Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Աբովյան փողոց, 13 հասցեում:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր