Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ» Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրա Սովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուց Հայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունը Անվանվել է վնասված աղիքային պատնեշը վերականգնող ըմպելիք Telegram-ը կրկին հայտնվել է App Store-ում 51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Օգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Դաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Օգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր 

Պատմության ամենահայտնի, բայց անհաջողակ հերոսները

Այլ

Հպարտանալ կարելի է տարբեր բաներով. կարելի է ինչ-որ հրաշալի կամ սարսափելի քայլ կատարել կամ էլ ուղղակի անհաջողակ լինել: Ներկայացնում ենք պատմության հայտնի, սակայն անհաջողակ անձնավորություններին:

 

Անտոնիո Սալիերի

Սալիերին իտալացի երգահան ու դիրիժոր էր, ում համարում են հանճարեղ Մոցարտին թունավորողն ու սպանողը: Նրա անունով քրեական հոգաբանության մեջ անգամ սինդրոմ է կոչվել, որը կապված է նախանձի հետևանքով սպանություն գործելու հոգեբանական խնդրի հետ: Նա Բեթհովենի, Լիստի, Շուբերտի ուսուցիչն էր: Նա մասնակցություն է ունեցել Վիեննայի կոնսերվատորիայի հիմնադրման գործում, իսկ աշխարհի գրեթե բոլոր օպերային թատրոնները միշտ ուրախ են եղել նրա պիեսները ներկայացնել:

Միաժամանակ Անտոնիոն փխրուն ու բարի մարդ էր: Հենց նա էր իր վրա վերցրել իր ուսուցիչ Գլյուկի երեխաների դաստիարակության պատասխանատվությունը: Կյանքի վերջում Սալիերին հոգեկան խանգարում ստացավ: Նա նոպաներ էր ունենում և դրանցից մեկի ժամանակ հայտնել է, որ սպանել է Մոցարտին: Հանգիստ վիճակում հրաժարվել է իր այդ հայտարարությունից, սակայն մարդկային բամբասանքին վերջ տալ հնարավոր չէ, իսկ հայտնի մարդկանց մահը հաճախ ստիպում է լեգենդներ հյուսել այդ մահվան մասին:

 

Քերի Փեքեր

Փեքերն ամենահարուստ ավստրալացին էր և աշխարհում ամենաանհաջողակ խաղացողներից մեկը: Զենքեր վաճառողների և արաբ շեյխերի հետ միասին նա մտնում է այն 150 խաղամոլների շարքը, որոնց ցանկացած խոշոր խաղատուն տրամադրում է $5 մլն վարկային գիծ: Քերիի կարողությունը գնահատվում է $3,73 մլրդ դոլար: Տարվա ընթացքում առնվազն 4 անգամ Փեքերը գնում էր Լաս-Վեգաս՝ խաղալու, $100-150 հզ խաղադրույքներ էր անում:

Սկզբում նրա մոտ ամեն ինչ հաջողվում էր. 1995-ի մայիսին նա շուրջ $19,5 մլն բլեք-ջեք շահեց: Հաղթանակներից մեկից հետո մագնատն իր ստացածից խաղատան աշխատողներին $1,3 մլն նվիրեց: Հաջորդ անգամ կոկտեյլներ բերող մատուցողուհուն $120,000 թեյավճար թողեց: Որոշ ժամանակ անց բախտը երես թեքեց Քերիից. նա սկսեց պարտվել և համարվել աշխարհում ամենահայտնի «պարտվողներից» մեկը: Իր ռեկորդը Փեքերն արել է 2000 թվականին, երբ $40 մլն պարտվեց Լաս Վեգաս մի քանի այց կատարելուց հետո:

 

Սիզիփոս

Լեգենդար Սիզիփոսը քամու և փոթորիկի աստված Աելուսի որդին էր, ով հանդգնել էր մոլորեցնել մահվան աստված Տանաթոսին, որի համար էլ դաժանորեն պատժվել էր: Մահից հետո Սիզիփոսը դատապարտվեց հսկայական մի քար բարձր լեռան գագաթը նետել, սակայն այդ քարը գագաթին հասնելուն պես պտտվում էր և ներքև գլորվում: Սիզիփոսը հավերժ աշխատանքի էր դատապարտվել: Ներկայումս տրված հանձնարարության իմաստի կորստի հետևանքով աշխատողների ունեցած վիճակն անվանում են Սիզիփոսյան վիճակ։ 

 

Պիեռ Ռիշար

Ֆրանսիացի հայտնի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Պիեռ Ռիշար Մորիս Շառլ Լեոպոլդ Դեֆեյը հրաշալիորեն կերտել է ֆրանսիացի անհաջողակի մի կերպար՝ Ֆրանսուա Պերենի դերը հանրահայտ «Խաղալիքը» ֆիլմում: Այդ հերոսը տարբեր կոշիկներ էր հագնում և մաքրում էր ատամները սափրման փրփուրով: Իրականում Ռիշարն այդ կերպարի հակապատկերն էր: Պերենի անհաջողությունները դառնում էին Ռիշարի հաջողությունները: Նրա դերասանական կարիերայի պիկը 80-ական թվականներին էր, իսկ այդ ժամանակ աշխատած գումարով նա այսօր կարողանում է ապրել և գինեգործությամբ զբաղվել Հարավային Ֆրանսիայի իր «Chateau Bel Eveque» ամրոցում:

 

Փիթ Բեսթ

1960 թվականին «Բիթլզ» խումբը սկսեց թմբկահարի փնտրել: Ընտրվեց Բեսթը, ով երկու սեփականություն ուներ՝ իր մայրն ու հարվածային երաժշտական համակարգը: Հանրահայտ պրոդյուսեր Ջորջ Մարտինը 1962-ին լսեց «Բիթլզի» անդամներին, սակայն նրան ընդհանրապես դուր չեկավ Փիթը: Փոլն ու Ջոնն ազատվեցին Փիթից՝ վերջինիս փոխարինելով Ռինգո Սթարով: Love Me Do սինգլը, որը ձայնագրվել էր խմբի նոր կազմով, բրիտանական հիթ-շքերթում 17-րդ տեղը գրավեց: Այնուհետև ողջ աշխարհում սկսվեց բիթլոմանիան: Այդ ընթացքում Փիթը շատ նեղացած էր և հացթուխ էր դարձել՝ մինչ այդ երաժշտական կարիերան վերականգնել փորձելով, սակայն կրկին անհաջողության մատնվելով: «Բիթլզի» ստեղծագործման առաջին տարիների մասին շատ հարցազրույցներ է տվել, անգամ գիրք է գրել նրանց մասին: Բեսթը նաև խումբ էր ստեղծել, որը մինչ օրս «Բիթլզի» երգերի քավր տարբերակներն է թողարկում:

 

Քրիստափոր Կոլումբոս

Թվում է, թե Կոլումբոսը մեծագույն աշխարհագրական հայտնագործությունն է արել, սակայն նա երբեք չի իմացել, որ նոր մայրցամաք է հայտնաբերել: Ավելի ուշ մայրցամաքն անվանվել է այլ ծովագնաց Ամերիկո Վեսպուչիի անունով: Կաստիլիայի թագուհի Իզաբելան Կոլումբոսին խոստացել էր մի նահանգ նվիրել իր ցանկացած յուրաքանչյուր հատվածում, սակայն Կոլումբոսը լավ կազմակերպիչ չդարձավ. նրան զրկեցին պարտականություններից:

 

Հանս Քրիստիան Անդերսեն

Անձնական կյանքում Անդերսենն անհաջողակ էր: Հեքիաթագիրը կարծում էր, որ կանայք անհասանելի են իր համար, և այդ պատճառով էլ կույս է մահացել: Նրան հաճախ էին տեսնում հասարակաց տներում մարմնավաճառների հետ, սակայն իրականում Անդերսենը նրանց հետ միայն զրույցներ էր վարում: Բարձրահասակ, նիհար, փոքր աչքերով, մեծ քթով և երկար ձեռքերով մարդն էր, ով գրել է «Անճոռնի ճուտիկը» հեքիաթը: Ծանոթները նրան ծաղրում էին և օրանգուտան անվանում: Անդերսենը սիրում էր երեխաներին և կարծում էր, որ միայն այս մաքուր էակներն են նրան հասկանում: Սակայն հեքիաթագրին տեսնելիս անգամ երեխաներն էին հաճախ լաց լինում և վախենում: Կյանքի վերջին տարիներին Անդերսենը տանից գրեթե դուրս չէր գալիս և տառապում էր խորը դեպրեսիայով: Իր գրած 156 հեքիաթներից 56-ն ավարտվում են հերոսի մահով: 1872-ին լույս տեսավ նրա վերջին հեքիաթը՝ «Տիկին Ատամի ցավը»: Անդերսենը լրջորեն կարծում էր, որ ատամների քանակը բերանում ազդում է արվեստում մարդկանց գործունեության վրա: 1873-ի հունվարին Հանս Քրիստիանը կորցրեց իր վերջին ատամը և նույն պահին դադարեց ստեղծագործել:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ»Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրաՍովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուցՀայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունըԱնվանվել է վնասված աղիքային պատնեշը վերականգնող ըմպելիքԻսպանիան հայտարարել է Սեուտա միգրանտների ներթափանցման լիակատար դադարեցման մասինTelegram-ը կրկին հայտնվել է App Store-ում51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Մարոկկոյի անվտանգության ուժերը չեն խոչընդոտել սահմանը հատող միգրանտներինՕգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsAp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Վաշինգտոնը ևս 1.4 միլիարդ դոլար կծախսի Ազգային գվարդիայի վրա․ WPԴաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Նավթի գները կտրուկ անկում են ապրել Իրանի հետ գործարքի մասին ԱՄՆ հայտարարությունից հետոՄարոկկոյից Իսպանիա է մտել մոտ 72,000 ներգաղթյալՕգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրEl Pais. Իսպանիան աշխատանքից ազատել է Սեուտայում միգրանտների թվի մասին հաղորդած աշխատակցինՌուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ ՆԱՏՕ-ն կարող է միջուկային զենք տեղակայել ՖինլանդիայումԻսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ առաջարկված նախագծին. Նեթանյահու Եվրահանձնաժողովը կձգտի Ռուսաստանից էներգակիրների մատակարարման լիակատար արգելք սահմանել՝ չնայած դեֆիցիտինՍպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել Սովորական ասեղը կարող է փրկել ինսուլտի ժամանակ մարդու կյանքը Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի ԱՄՆ-ում թոշակառուն ուղղաթիռով խանութ է ժամանել՝ խցանումներից խուսափելու համարՊատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար100 հեկտար անտառ՝ կրակի մեջ. Նիդերլանդներում արտակարգ իրավիճակ է Բեսենթ. ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Գերմանիայում կրճատվել է գարեջրի գործարանների թիվը Փաշինյանը ո՞նց առանց արյուն հեղափոխություն արեց, դուք չե՞ք կարում.Ղուկասյան (տեսանյութ) Հարավային Կորեայում ութ ուսանող է ձերբակալվել ամերիկյան բազա ներխուժելու համարՄոսկվայի մարզում ԱԹՍ հարձակումից հետո զոհեր կան․ Չեխովի ղեկավարը չգիտեր՝ ինչու չեն միացել տագնապի ազդանշանները Հնդկաստանը հրավերներ է ուղարկել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համարԶելենսկին նշել է՝ ինչ քայլեր է անում Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար «Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph Կատարը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորման գործում25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար Ինչո՞ւ շտապեց ԱՆ-ն՝ առողջապահական ապահովագրության ներդրման հարցում ՀԷՑ-ը լայնածավալ հոսանքազրկումների մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի մրցաշարի է մասնակցել Իսպանիան Սեուտա հասած անօրինական միգրանտների մեծ մասին վերադարձրել է Մարոկկո Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք համայնքներ մնացել են առանց էլեկտրականության
Ամենադիտված