Խաչանովը դուրս եկավ «Ռոլան Գարոսի» երրորդ շրջան
Սպորտ
Ռուսաստանի երկրորդ ռակետ հայազգի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության երրորդ շրջան:
«Ռոլան Գարոսի» երկրորդ փուլում Խաչանովի մրցակիցը Իսպանիան ներկայացնող Գիլերմո Լոպեսն է եղել: 3 ժամ 12 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթել է (6:2, 7:6 (9:7), 6:7 (0:7), 6:3) հաշվով:
«Ռոլան Գարոս»-ի հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել նաև սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը:
«Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից «Ռոլան Գարոսն» անցկացվում է 1891 թվականից: Մրցաշարը միակն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերից, որն անցկացվում է հողածածկ կորտերում: «Ռոլան Գարոսի» ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարվա մրցաշարն անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում