Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը Ուկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում 

Այսօր առանց ծխախոտի համաշխարհային օրն է

Հասարակություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրներն ամեն տարի մայիսի 31-ին նշում են առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ կարևորելով առողջության պահպանումը և այն հավելյալ ռիսկերը, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ, ինչպես նաև քարոզում ծխախոտի սպառման նվազեցմանն ուղված արդյունավետ քաղաքականություն:

Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ այս տարի առանց ծխախոտի համաշխարհային օրվա կարգախոսն է. «Ծխախոտը և սրտանոթային հիվանդությունները», հաշվի առնելով, որ դրանք ավելի շատ մարդկանց կյանք են խլում, իսկ ծխախոտի օգտագործումը և երկրորդային ծխի ազդեցությունը նպաստում են սրտանոթային հիվանդությունների մահացության մոտավորապես 12%-ին: Ծխախոտի օգտագործումը սրտանոթային հիվանդությունների երկրորդ առաջատար պատճառն է զարկերակային գերճնշումից հետո:

Ծխախոտը՝ մահվան, հիվանդության, աղքատության հիմնական պատճառ

Ծխախոտային համաճարակն ամենամեծ առողջապահական սպառնալիքներից է, ինչի հետևանքով տարեկան 6 միլիոն մարդ է մահանում, և ավելի քան 890 000 մահվան դեպք պայմանավորված է պասիվ ծխելով:

Աշխարհի 1 միլիարդ ծխողների գրեթե 80%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդացության և մահացության դեպքերն ամենամեծն են: Որոշ երկրներում աղքատ կենցաղային պայմաններում ապրող երեխաները հաճախ ներգրավված են ծխախոտի արտադրությունում, որպեսզի ապահովեն ընտանիքի եկամուտը: Այս երեխաները հատկապես ենթակա են «կանաչ ծխախոտի հիվանդությանը», ինչը պայմանավորված է նիկոտինով, որը ներթափանցում է մաշկի մեջ՝ ծխախոտի թաց տերևներին դիպչելիս:

Համաճարակաբանական հսկողություն՝ կարևոր նախադրյալ

Պատշաճ մշտադիտարկումը բացահայտում է ծխախոտային համաճարակի սպառնալիքի չափերը և մատնանշում՝ ինչ քաղաքականություն մշակել: Երեք երկրից միայն մեկը, որը կազմում է աշխարհի բնակչության 1/3-ը, կարող է վերահսկել ծխախոտի սպառումը՝ ազգային մակարդակում, յուրաքանչյուր 5 տարին մեկ հետազոտություն իրականացնելով մեծահասակների և երիտասարդների շրջանում:

Պասիվ ծխելը սպանում է

Պասիվ ծխելն առկա է ռեստորաններում, գրասենյակներում կամ այլ փակ տարածքներում, երբ մարդիկ օգտագործում են այնպիսի ծխախոտային արտադրանք, ինչպիսիք են սիգարետը, բիդին և նարգիլեն: Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4000 քիմիական նյութ, որից առնվազն 250-ը հայտնի է իր վնասակար հատկություններով, և ավելի քան 50-ը քաղցկեղի առաջացման պատճառ է:

Պասիվ ծխելու ազդեցության անվտանգ մակարդակ չկա:

  • Մեծահասակների շրջանում պասիվ ծխելն առաջացնում է լուրջ սրտանոթային և շնչառական հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն և թոքի քաղցկեղ: Հղի կանանց շրջանում այն հանգեցնում է պտղի ցածր քաշի:
  • Երեխաների գրեթե կեսը հանրային վայրերում պարբերաբար շնչում է ծխախոտի ծխից աղտոտված օդ:
  • Պասիվ ծխելու հետևանքով տարեկան գրանցվում է ավելի քան 600 000 վաղաժամ մահացության դեպք:
  • Երեխաների շրջանում մահվան դեպքերի 28%-ը (2004 թ.) վերագրվում է պասիվ ծխելուն:
  • Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի շնչելու առանց ծխի օդ: Հակածխախոտային օրենքները, որոնք պաշտպանում են չծխողների շահերը, հանրամատչելի են, վնաս չեն հասցնում բիզնեսին և խրախուսում են, որպեսզի ծխողները թողնեն ծխելը:

Շուրջ 1,3 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության 18%-ը պաշտպանված է ազգային համապարփակ հակածխախոտային օրենքով:

Ծխողներին անհրաժեշտ է օգնել՝ թողնելու ծխելը

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քչերն են հասկանում ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հստակ ռիսկերը: Ծխողները, որոնք տեղյակ են ծխախոտի վնասակար հատկությունների մասին, առավել մեծ ցանկություն ունեն թողնել ծխելը: Խորհրդատվությունը և դեղորայքը կարող են ավելի քան կրկնակի հնարավորություն ընձեռել ծխողին՝ հաջողելու թողնել այն:

Համապարփակ ծխելը թողնելուն ուղղված ազգային ծառայությունները, ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցությամբ, հասանելի են միայն 26 երկրում( աշխարհի բնակչության 33%-ը):

Ծխախոտի տուփերի վրա պատկերված նկարներն ազդում են

Հակածխախոտային գովազդները և գրաֆիկական փաթեթավորմամբ զգուշացումները, հատկապես, այն տուփերը, որոնք ունեն նկարներ, նվազեցնում են ծխել սկսող երեխաների թիվը և մեծացնում ծխելը թողնել ցանկացողների թիվը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նկարի տեսքով զգուշացումները, զգալիորեն բարձրացնում են ծխախոտի օգտագործման վերաբերյալ հանրային իրազեկվածությունը:

Ծխախոտի գովազդի արգելքը նվազեցնում է ծխախոտի սպառումը

Ծխախոտային արտադրատեսակների գովազդի խթանման և հովանավորչության բազմակողմանի արգելքը կարող է նվազեցնել ծխախոտի սպառումը միջինը մոտ 7%-ով, որոշ երկրներում՝ ծխախոտի սպառումը հասցնելով մոտ 16%-ի:

37 երկիր, ներկայացնելով աշխարհի բնակչության 15%-ը, ամբողջովին արգելել է բոլոր ծխախոտային արտադրատեսակների գովազդի խթանման, հովանավորչության ցանկացած տեսակ:

Ծխախոտային հարկերը նվազեցնում են ծխախոտի սպառումը

Հարկերը ծխախոտի սպառման նվազեցման արդյունավետ միջոցն են: Հարկի բարձրացումը, որն ավելացնում է ծխախոտի գինը 10%-ով, նվազեցնում է ծխախոտի սպառումը շուրջ 4%-ով բարձր եկամուտ ունեցող երկրներում, իսկ  ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում՝ շուրջ 5%-ով: 33 երկիր (աշխարհի բնակչության 10%-ը) ներդրել է հարկեր ծխախոտային արտադրատեսակի վրա. մանրածախ գնի ավելի քան 75%-ը կազմում է հարկը: Ծխախոտի հարկերից ստացված եկամուտը միջինում 269 անգամ ավելի բարձր է, քան ծխախոտի դեմ պայքարում իրականացվող վերահսկողության ծախսերը՝ հիմնված առկա տվյալների վրա:

Ապօրինի առևտրին պետք է վերջ դնել

Ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտուրն առաջացնում է լուրջ առողջապահական, տնտեսական և անվտանգության խնդիրներ ողջ աշխարհում: Հետազոտության արդյունքների համաձայն՝ յուրաքանչյուր 10 ծխախոտից մեկը սպառվում է անօրինական կերպով: Ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի վերացումը կնվազեցնի ծխախոտի սպառումը՝ սահմանափակելով էժան, չկարգավորվող այլընտրանքների արտադրանքի հասանելիությունը և ավելացնելով ծխախոտի արտադրանքի գները:

Ապօրինի առևտրի դադարեցումն առողջության առաջնահերթություն է, ինչպես նաև՝ իրագործելի, ինչի համար պահանջվում է ազգային հարկային մարմինների միջազգային համագործակցության բարելավում, ինչպիսիք են ծխախոտային արտադրատեսակների անօրեն առևտրի վերացման վերաբերյալ արձանագրության վավերացումը և իրագործումը:

ԱՀԿ արձագանքը

Ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և այլ հետևանքները կանխելու նպատակով ԱՀԿ անդամ երկրները մշակել են «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան», որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է: Այս պայմանագիրը քաղաքակիրթ աշխարհի յուրովի պատասխանն է ծխախոտի համաճարակին, որը տարեկան 6 միլիոն մարդ է սպանում: Ծխախոտի դեմ պայքարի Շրջանակային կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 2005 թ. փետրվարին, արդեն իսկ վավերացվել է ավելի քան 174 պետության կողմից:

MPOWER ռազմավարություն

2008 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներդրեց գործնական, ծախսարդյունավետ միջոց՝ ընդլայնելու Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիայի դրույթների իրականացումը MPOWER հիմքով:

MPOWER-ի յուրաքանչյուր միջոց համապատասխանում է Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիայի առնվազն մեկ դրույթի։

MPOWER ռազմավարություն.

  • Վերահսկել ծխախոտի օգտագործման և կանխարգելմանն ուղղված քաղաքականությունը
  • Պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի սպառումից
  • Առաջարկել օգնություն՝ թողնելու ծխելը
  • Իրազեկել ծխախոտի վնասակար հատկությունների մասին
  • Ուժեղացնել գովազդի, վաճառքի խթանմանն ու հովանավորչությանն ուղղված արգելքները
  • Բարձրացնել ծխախոտային հարկերը:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը
Ամենադիտված