Երիտասարդը ցանկանում է անսեռ այլմոլորակայինի նմանվել (լուսանկար)
Լուսանկարներ
New York Post-ը հայտնում է, որ Լոս Անջելեսում բնակվող դիմահարդարը ցանկանում է հեռացնել սեռական օրգանները իր երազանքին հասնելու՝ այլմոլորակայինի տեսք ունենալու համար։ Պլաստիկ վիրաբույժները զգուշացրել են նրան, որ գործնականում դա անհնար է։ 23-ամյա Վինի Օհն իր կերպարանափոխության համար արդեն 60 հազար դոլար է ծախսել, և այժմ նա ցանկանում է անսեռ դառնալ։ Այլմոլորակայինի նմանվելու համար երիտասարդը ավելի քան 100 պրոցեդուրա է անցել։
«Ես ցանկանում եմ իմ սեռական օրգաններն այնպես փոխել, որ այնտեղ ոչինչ չլինի։ Պարզապես անցք, որի միջոցով կկարողանամ միզել։ Ես ցանկանում եմ դրանք հեռացնել, քանի որ այդպես ապրելն ավելի հեշտ կլինի»,-ասել է նա։
Բևերլի Հիլզում աշխատող հայտնի պլաստիկ վիրաբույժ բժիշկ Սիմոնին կարծում է, որ նման գործընթացը վտանգավոր է, քանի որ կանդրադառնա օրգազնիմի բիոքիմիայի վրա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան