Դուք եք, որ վախկոտին սարքում եք կտրիճ, իսկ պոռնիկին՝ կույս. Վարդան Ղուկասյան
ՔաղաքականԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը պատվեր է համարում իր դեմ բոլոր հրապարակումները:
Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցադրմանը, թե քաղաքապետ եղած տարիներին հարստացել եք, չե՞ք վախենում, որ ԱԱԾ-ն կարող է բացահայտումներ անել, Ղուկասյանը նշեց, թե դրանք շինծու տվյալներ են:
«Չեմ ուզում դրա վերաբերյալ քննարկում անել, հետո գյումրեցին էնպիսի բնավորություն ունի՝ երբ տեսնի ապօրինի հարստացած մեկը կա՝ իր սենյակում նստած՝ ինքը էդքան ձայն չի կարող հավաքել: Մի՛ քննարկեք, բոլորը լավ գիտեն, հանգիստ եղեք: Ես ԽՍՀՄ-ի ժամանակահատվածում ունեցել եմ մեծ գործարաններ, աշխատել եմ: Թողել եք միլիարդները, ընկել եք ինչերի հետևից»,- ասաց Ղուկասյանը:
Դիտարկմանը՝ «Մերժի՛ր, Սերժին» ակցիայի հավաքների ժամանակ դիմելով ժողովրդին՝ Գյումրու հրապարակում հանդես եկավ համապատասխան կարգախոսով, մինչդեռ տարիներ առաջ նույն հրապարակում հայտարարում էր, թե պետք է ընտրել Սերժ Սարգսյանին, Ղուկասյանը նշեց. «Ես երբեք կուսակցական չեմ եղել և հիմա էլ չեմ: Հանրապետական կուսակցության նշանը երբեք չեմ կպցրել և ասել եմ՝ խաչը թող պահապան լինի բոլորիս:
Երբ ես 2007 թ. խփվեցի, պետք է քաղաքական հենարան ունենայի, որովհետև էդ ժամանակ էդպես էր: Կուսակցությունները խեղդում էին քաղաքապետերին, չէին թողնում աշխատել: Դրա համար ես ստիպված, չուզենալով, իրենց առաջարկով մտել եմ կուսակցություն: Դրանից հետո անցել է մի քանի ամիս՝ ինձ խփել են: 2008-2013թթ. Հանրապետականի ոչ մի խորհրդի նիստի չեմ մասնակցել: Հիմա ինձ սարքել եք կարկառուն հանրապետակա՞ն: Միակ մարդն եմ էս երկրի, էս դուք ո՞ւմ մասին եք խոսում: Դուք մոռացել եք էն սատանեքին, որոնց ճակատներին, ջաններին էլ տեղ չի մնացել կուսակցություններ փոխելով, ինձ եք ասում, հա՞: Ես մաքուր եմ, պարզ եմ, շիտակ եմ, եթե մեկի հետ էլ ընկերություն եմ անում, չեմ դավաճանում»,- ասաց Ղուկասյանը՝ այս անգամ ևս չմոռանալով հիշատակել Աստծո անունը, ասաց, որ միակ բանը, որից վախենում է՝ ահեղ դատաստանի առաջ կանգնելն է:
Տեսանյութը՝ armlur.am-ի


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»