Ստորագրահավաք՝ Մասիսի քաղաքապետի համար
Քաղաքական
ՀՀԿ խմբակցությունում ստորագրահավաք են կազմակերպել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու համար։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Էրեբունի վարչական շրջանում Ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը:
Նշենք, որ Մասիսի քաղաքապետի խափանման միջոցը փոխելու համար նախաձեռնողը Արարատի մարզից պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն է։
ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ ստորագրահավաքին միացել է ՀՀԿ խմբակցության 8 պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանը, Մուրադ Մուրադյանը, Գագիկ Մելիքյանը, Էդուրադ Շարմազանովը, Արայիկ Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մինասյանը և Կորյուն Նահապետյանը։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»