Մարզպետներ, ոտքի՛
Քաղաքական
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մարզպետներին նշանակելուց առաջ առաջարկեց մարզպետների թեկնածուներին ոտքի կանգնել:
Փաշինյանը նշեց, որ այս պահին տաս մարզպետից նշանակում են յոթին, և, փաստորեն, մարզպետներ չունեն Սյունիքի և Արմավիրի մարզերը:
Որոշումն ընդունվեց, և վարչապետը նորանշանակ մարզպետներին մաղթեց հայրենանպաստ գործունեություն:
Նշենք, որ որոշումն ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց անմիջապես հետո և, փաստորեն, նորանշանակ պաշտոնյաները հենց այսօրվանից պետք է անցնեն իրենց պարտականությունների կատարմանը:
Հավելենք, որ Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում, Լոռու մարզպետ նշանակվեց Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարզպետների նշանակումներն իրականացվում են քաղաքական համաձայնությունների շրջանակներում:
Քաղաքական համաձայնության շրջանակում մարզպետների պաշտոններում նշանակվել են նաև խորհրդարանական երկու ուժերի՝ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչներ: Ազատված մարզպետները վայելում էին ՀՀԿ-ի աջակցությունը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»