Գերմանիայում ՀՀ դեսպանի հարցազրույցը «Leipziger Volkszeitung» օրաթերթին
Այլ
«Madsack» լրատվության միջոցներ տպագրող հրատարակչական կոնցեռնին պատկանող «Leipziger Volkszeitung» օրաթերթի գլխավոր խմբագիր Յան Էմենդյորֆերին հարցազրույց է տվել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
Դեսպանը հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում վերջին ներքաղաքական զարգացումներին` կարևորելով իշխանությունների ձգտումը բարեփոխումների հետևողական ապահովման գործում: Խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին` Աշոտ Սմբատյանն ընդգծել է Հայաստան-Ռուսաստան դաշնակցային ռազմավարական հարաբերությունների նշանակությունը, որոնց զուգահեռ զարգանում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ փոխշահավետ համագործակցությունը:
Սմբատյանը ներկայացրել է ՀՀ տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները:
Հարցազրույցում դեսպանը հատուկ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ներկայացնելով հայկական կողմի և միջազգային հանրության համատեղ ջանքերը՝ Ադրբեջանին բերելու կառուցողական դաշտ:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»