Արսեն Հարությունյանն իրեն չի տեսնում նոր կառավարության կազմում
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ոչ մի կերպ չի պատկերացնում իր աշխատանքը նոր կառավարության կազմում: Լրագրողների հետ զրույցում Հարությունյանն ասաց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել և սպասում է մակագրման։ Հարությունյանն ասաց, որ իր հետագա գործունեությունը տեսնում է մասնավոր ոլորտում:
Հարցին՝ արդյոք իր հեռանալուց հետո կոմիտեում կոռուպցիոն ռիսկեր կհայտնաբերվեն, Արսեն Հարությունյանը հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառույցում կոռուպցիոն ռիսկեր չկան։ «Եթե կոռուպցիոն որևէ ռիսկ լիներ, ես նման հայտարարությունով հանդես չէի գա»,- ընդգծեց նա։
Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը: Նա ձևավորել է իր կառավարությունը, որում ներառված են «Ելք» դաշինքի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչներ: Տարբերգերատեսչություններ ղեկավարող ՀՀԿ-ականները հրաժարականներ են ներկայացնում: ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում խորհրդարանում, սակայն գործադիր իշխանությունումպաշտոններ այլևս չի զբաղեցնում:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»