Վայոց Ձորում դեմ են նորանշանակ մարզպետին
Հասարակություն
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր պաշտոնապես նշանակվեցին ՀՀ 8 մարզերի ղեկավարները, որոնց թվում էր նաև Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը:
Լուրը միանշանակ չի ընդունվել մարզում: Մարզի բնակիչների մի մասը նորանշանակ մարզպետին «մեղադրում» է ՀՀԿ-ական լինելու մեջ, ով այժմ հանդես է գալիս ԲՀԿ-ի «քողի տակ»: Ըստ նրանց՝ նորանշանակ մարզպետը ժողովրդավարության չափանիշներին ոչ միայն չի համապատասխանում, այլև հայտնի է բազմաթիվ մութ ու կեղտոտ պատմություններով:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, մարզում դիմակայություն է սպասվում, մասնավորապես, այսօր մարզի ակտիվ երիտասարդները քաղաքական որոշում կայացնողներին ուղարկում են մարզի բնակիչների բացասական արձագանքը և փորձում հակակշռի մեխանիզմ մշակել, եթե անգամ Արագած Սաղաթելյանը մնա:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»