Նախագահը համբուրգերներ է պատրաստել փոքրիկների համար (լուսանկարներ)
Հասարակություն
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն, ներկա է գտնվել փոքրիկների համար կազմակերպված տոնական միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է երխաներին՝ տոնի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել «Օրրան»-ի հիմնադիրներին և անձնակազմին՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքի համար:
Նախագահն ու տիկին Սարգսյանը համբուրգերներն են պատրաստել փոքրիկների համար, լսել նրանց կատարումները, նրանց հետ միասին կտրել տոնական տորթը:
Տոնական միջոցառմանը, բացի «Օրրանի» սաներից, մասնակցել են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ընտանիքների երեխաները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)