Վրիպելու դեպքում Հայաստանը կմնա նույն անմխիթար վիճակում (լուսանկար)
Հասարակություն
Նոր կառավարությունն այս օրերին նշանակումներ է կատարում: Վարչապետն այսօր էլ մարզպետների է նշանակել: Պետք է նկատենք, որ տարածքային կառավարումն առհասարակ պետությունների համար առանցքային նշանակություն ունի:
Խնդիրների օրհասական լինելն ավելի են ընդգծվում հատկապես այն դեպքում, երբ դրանք առնչվում են մարդկային կյանքերի, առավել ևս՝ երեխաներ հետ: Այսօր էլ՝ երեխաների պաշտպանության օրը, մեր աչքից չվրիպեց դրանցից մեկը:
Հունիսիմեկյան տոնակատարություններին մասնակցելու համար երեխաներին մարզերից Երևան են բերել գրեթե 30 և գուցե ավելի տարվա վաղեմության, հնամաշ, դարն ապրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսներով: Շահագործվող ավտոբուսները առաջին հայացքից էլ նկատելի է՝ պիտանի չեն ուղևորափոխադրման համար և երթևեկության բազմաթիվ դժվարություններ են ստեղծում:
Սրանից կարելի է հետևություն անել, որ հայաստանյան մարզերը տարիներով հետ են կյանքից։ Այս համատեքստում մարզպետների նշանակումները խիստ պատասխանատու գործ են և վրիպելու դեպքում Հայաստանը կմնա նույն անմխիթար վիճակում՝ խեղճ ու կրակ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)