Նովակ Ջոկովիչը դուրս է եկել «Ռոլան Գարոս»-ի քառորդ եզրափակիչ
ՍպորտՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ «Ռոլան Գարոս»-ի քառորդ եզրափակիչ:
Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոս»-ի 4-րդ շրջանում Ջոկովիչը 2 ժամ 25 րոպե ձգված մրցախաղում 6:3, 6:4, 6:2 հաշվով առավելության հասավ իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյի նկատմամբ:
«Ռոլան Գարոս»-ն անցկացվում է 1891 թվականից: Մրցաշարը միակն է «Մեծ սաղավարտ»-ի չորս մրցաշարից, որն անցկացվում է հողածածկ կորտերում: «Ռոլան Գարոս»-ի ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարի «Ռոլան Գարոս»-ն անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում