Մանուել Նոյերը կարող է մասնակցել աշխարհի առաջնությանը
ՍպորտԳերմանիայի ազգային թիմի դարպասապահ և ավագ Մանուել Նոյերը կմասնակցի «Մունդիալ-2018»-ին:
Այս մասին գրում է Bild-ը: Նոյերը վերականգնվել է ոտնաթաթերի կոտրվածքից հետո: Դարպասապահը նախօրեին մասնակցեց Գերմանիա-Ավստրիա ընկերական խաղին: Հավաքականի բժիշկները թույլ են տվել Նոյերին մասնակցել ԱԱ-ին, սակայն գլխավոր մարզիչ Լյովը դեռևս չի կողմնորոշովել:
Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում Գերմանիան ընդգրկված է F խմբում և կմրցի Մեքսիկայի, Շվեդիայի, Կորեայի հետ:
«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունեն 12 մարզադաշտեր Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում