Սալահը կմասնակցի Մունդիալին
Սպորտ
«Լիվերպուլ»-ի և Եգիպտոսի ազգային թիմի ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահը կմասնակցի աշխարհի առաջնությանը:
Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է «Մունդիալ-2018»-ին մասնակցող հավաքականի վերջնական հայտացուցակը, որում հայտնվել է նաև Սալահը:
Մուհամեդ Սալահը վնասվածք էր ստացել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի 30-րդ րոպեին: «Ռեալի» պաշտպան Ռամոսի հետ բախումից հետո Սալահը վնասել էր ուսը:
«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունեն 12 մարզադաշտեր Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում