Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել 

Թոմ Քաթինային նվիրված նամականիշին կցված կտրոնի վաճառքի հասույթը ուղղվելու է «Ավրորա» նախաձեռնությանը

Հայաստան

Թոմ Քաթինային նվիրված փոստային նամականիշին կցված նվիրատվության կտրոնի վաճառքից ստացված հասույթը ուղղվելու է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: Դա թույլ կտա բոլորին հեշտորեն նվիրատվություն կատարել նախաձեռնությանն ու դրա կողմից իրականացվող նախագծերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ավրորա»-ի դափնեկիր Թոմ Քաթինային նվիրված փոստային նամականիշի մարման արարողությունը կայացավ հունիսի 4-ին Հայաստանում՝ Քաթինայի մասնակցությամբ:

«Երբ ավագ դպրոցում էի սովորում, դրոշմանիշերի շատ լավ հավաքածու ունեի: Եվ մտքովս անգամ չէր անցնի, որ մի օր ինձ նվիրված նամականիշ կլինի աշխարհում: Սա ապշեցուցիչ է: Սա ինձ համար մեծ պատիվ է: Իմ կինն այստեղ ինձ հետ է: Մենք ապրում ենք Սուդանի Նուբա լեռներում, որը աշխարհի ամենահեռավոր, մեկուսի վայրերից մեկն է: Ինձ պատկերել են հայկական դրոշմանիշի վրա, կինս զարմացած ինձ էր նայում, չէր պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը: Նա մինչ այդ դրոշմանիշ չէր էլ տեսել: Այն լեռներում, որտեղ մենք ենք ապրում չկա փոստ, չկան նամականիշներ»,-ասաց Թոմ Քաթինան ու անկեղծացավ՝ մի քիչ ամոթխած է:

«Ավրորա»-ի դափնեկիր Թոմ Քաթինան շատ հավանեց նաև նամականիշի դիզայնը: «Շատ գեղեցիկ է նախագծված, սքանչելի գործ է: Բոլորին շնորհակալ եմ սրա համար»,-նշեց նա:

Նամականիշի ձևավորման հեղինակն է  «Ավրորա» նախաձեռնության թիմի անդամ, դիզայներ Ալլա Մինգալյովան: Փոստային նամականիշներն ունեն 350 դրամ անվանական արժեք: Նամականիշին կցված է նաև 150 դրամ արժեքով նվիրատվության կտրոն: Միասնական արժեքը կազմում է 500 դրամ:  «ՀայՓոստը»-ը նվիրատվության կտրոնից գոյացած հասույթը կուղղի «Ավրորա»-մարդասիրական նախաձեռնությանը:

Տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանի խոսքով՝ նամականիշի մարումը «Ավրորա»-ի նշանակալի սկիզբն է: «Համոզված եմ, որ այս նամականիշերը կնպաստեն «Ավրորա» մրցանակի առաքելության տարածմանը՝ ճանաչման արժանացնելով այն կանանց ու տղամարդկանց, ովքեր բացառիկ ազդեցություն ունեն մարդասիրական խնդիրների լուծման համար»,- ասաց նախարարը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Թոմ Քաթինայի արած աշխատանքը, հոգատարության այն արժեքները, որ նա ցույց է տվել Հարավային Սուդանում, որակեց ոչ միայն ամերիկյան, այլ նաև հայկական, չինական, համահայկական արժեքներ: «Ամեն օր նա այդ աշխատանքով է զբաղված, ուստի բոլորիս համար մեծ պատիվ է նրա հետ նույն բեմում գտնվելը: Երբ նա մրցանակի արժանացավ, ես մեծ հպարտություն ապրեցի»,-նշեց դեսպանը:

«Անցյալ տարվա հաջող փորձից հետո մենք մեծ սիրով շարունակում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ մեր համագործակցությունը և պատրաստակամ ենք աջակցելու աշխարհով մեկ համաշխարհային մարդասիրական շարժման և հայկական մշակույթի ու պատմության տարածման գործին: Թոմ Քաթինայի խիզախությունն ու նվիրումը բացառիկ են և ավելի քան արժանի՝ հասցնելու ամենքի գիտությանը»,-ասաց «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն ու հավելեց՝ հավատացած են, որ նոր նամականիշն այդ ուղերձները կսփռի աշխարհի տարբեր վայրերում:

«Ավրորա» նախաձեռնության գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը դիմեց բոլոր հայաստանցիներին՝ ավելի հաճախ նամակներ գրել՝ օգտագործելով այդ դրոշմանիշը: «Մարդիկ, ովքեր ձեռք կբերեն այս դրոշմանիշը, կօժանդակեն «Ավրորա»-ին, կդառնան դրա մի մասը»,-եզրափակեց նա:

Նամականիշերը թողարկել է «ՀայՓոստը»-ը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համագործակցությամբ:

 

Թոմ Քաթինան  «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել 2017-ի մայիսի 28-ին: Նա փրկել է  հազարավոր կյանքեր՝ լինելով մշտական վիրաբույժը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված և մարդասիրական օգնությունից զրկված Նուբա Լեռներում, ուր մարդասիրական օգնության մուտքն արգելված է: «Ավրորա» մրցանակը, որը շնորհվում է համանուն մարդասիրական նախաձեռնության կողմից, ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը
Ամենադիտված