Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել 

Հայ Արիական Միաբանությունն Արցախի կայունությունը վաղվա Միացյալ Հայաստանի հիմնաքարն է համարում

Հայաստան

Հայ Արիական Միաբանությաւն Գերագույն Խորհուրդը հայտարարություն է տարածել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ նշելով, որ Արցախի կայունությունը վաղվա Միացյալ Հայաստանի հիմնաքարն է։ 

Հայտարարության մեջ նշված է. «Հայ Արիական Միաբանությունը լրջորեն մտահոգված է հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպով, հատկապես, որ այն ստացել է հանրային վտանգավոր հնչեղություն:

Արցախցին միշտ տարբերվել է իր համբերատարությամբ եւ տոկունությամբ, ինչը թույլ է տվել հայկական այդ երկրամասում միշտ կասեցնել ոչ միայն նմանատիպ կենցաղային միջադեպերի ծավալումը, այլեւ օտարների փորձը՝ միջամտելու արցախցու ներքին կյանքին: Չի ստացվել, անգամ եթե օտարը դա փորձել է իրականացնել հայկական ապազգային կամ անգիտակից ուժերի միջոցով:

Արցախցու դիմակայությունը սթափ եւ կտրուկ է եղել: Եվ դա ճիշտ է: Դա թելադրում է արնախում թշնամիներով շրջապատված լինելը, հայկական երկրամասի պատերազմական իրավիճակում դեռ գտնվելը: Հենց դա է Արցախյան հակամարտության ներքին ու արտաքին կայունության գրավականներից մեկը՝ ամենազորավորը:

Հայ Արիական Միաբանությունը Արցախը հայկական երկրամաս է կոչում, քանիոր հետեւելով 1988-1990թթ. ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր մարմինների որոշումներին՝ տարիներ առաջ, որպես համահայկական քաղաքական ուժ, հայտարարել է, որ ճանաչում է Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ՝ համարելով այն մեր միացյալ երկրի 12-րդ մարզը:

Բայց, Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի քաղաքական եւ հասարակական ուժերը նույն կերպ չվարվեցին, ինչը կստիպեր մեր իշխանություններին մեկանգամ էլ վերահաստատել վերամիավորման փաստը: Ինչեւէ, մենք հասկանում ենք, որ կա նաեւ քաղաքական միջազգային գործող իրավիճակ, ինչըմեզ երբեմն ստիպում է Արցախի Հանրապետությունը դիտարկել որպես տարածաշրջանում 2-րդ հայկական պետությունը՝ ՀայաստանիՀանրապետությունից հետո:

Ավելի քան 30 տարի հայկական երկրամասի հայերը համայն հայության հետ պայքարում են իրենց մարդկային ու ազգային իրավունքների համար եւ կարողացել են աշխարհում մնալ այն միակ հակամարտության գոտին, որտեղ չկան խաղաղապահ օտար ուժեր, քանի որ Արցախի զինուժը մեկ անգամ չէ, որ սառեցրել է Ադրբեջանի զինական, քաղաքական, թե հասարակական տաք գլուխները…

Այս տարիների համայն հայության եւ մեր բարեկամ ազգերի ու երկրների համատեղ վաստակը չի կարելի հարցականի տակ դնել, ավելին՝ սասանել այնմտածողությունը, որ Արցախում բացառվում է ներքին պառակտումն ու անվստահության սերմանումը:

Արցախի պաշտպանության նախարարությունը հորդորել է զերծ մնալ իրավիճակը սրելու վտանգավոր քայլերից: Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթեւակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը եւ անդրադառնալ սահմանային իրադրության վրա, նախարարությունը խորին մտահոգություն է հայտնել այդ եւ դրան հետեւած դեպքերի զարգացման վերաբերյալ:

Ինչպես բանակը, այնպես էլ ուժային կառույցներն ու քաղաքական ուժերը ընդունում են յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի բացարձակ գերակայությունը եւ անթույլատրելի ու դատապարտելի համարում բռնության ցանկացած դրսեւորում: Բայց միաժամանակ այս բոլոր ուժերը հորդորում են զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող Արցախի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից եւ հարցի հանգուցալուծումը դիտարկում են բացառապես իրավական հարթությունում:

Մենք եւս կարծում ենք, որ այն, ինչ կատարվել է Ստեփանակերտում, պետք է լիարժեք հետաքննվի եւ փաստերի ամբողջականության մեջ պետք էվճիռներ կայացվեն:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հրավիրել է խորհրդակցություն, քննարկվել են մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող հարցերը։ Երկրի ղեկավարը կարեւորել է պատշաճ մակարդակով հետաքննության անցկացման անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝  օրենքով սահմանված կարգով։

Արցախի խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որը կհետեւի նետաքննության ընթացքին:

Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը եւս հայտարարություն է տարածել: Նա հետեւելու է իրավիճակին եւ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Արցախի դատախազությունը հրապարակել է տեսանյութ՝ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ: Փաստերի հիման վրա հարուցվել է քրեական գործ եւ տարվում է նախաքննություն: Դատախազությունը հրապարակել է Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների անունները։

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը հանդիպել է բողոքի մասնակիցներին եւ վստահեցրել ամենաբարձր մակարդակով:

Հայ Սրիական Միաբանությունը եւս վճռական է եւ կլինի հետեւողական, չի կարող ընկալել անարդարացի որեւէ դատավճիռ:

Հայ Արիական Միաբանությունը այս ամենից հետո, այնուամենայնիվ կոչ է հղում Արցախի իշխանություններին, որպեսզի մնան անաչառ մինչեւ վերջ, որպեսզի բոլոր մեղավորները արժանանան համապատասխան պատիժների, ինչը թույլ կտա պահպանել ներքին համերաշխությունը, բարձր ոգին եւթշնամիներին դիմակայելու կամքը:

Կոչ ենք անում նաեւ բողոքի ցույցերի մասնակցիվներին, որպեսզի զինվեն համբերությամբ եւ ընտրեն իրավական ճանապարհը: Այլապես չիբացառվում, որ օտար ուժերը փորձեն սադրել կողմերին: Իսկ նման օտարահպատակ ուժեր, ցավոք, նաեւ Հայաստանում կան…

Այս հարցում մենք համամիտ ենք ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետին, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Արցախում, մենք էլ ենք կոչ անում ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ սատարել Արցախի ղեկավար Բակո Սահակյանին՝ հասնելով արդարության վերականգնմանը այս հարցում:

Կարծում ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս քայլ կձեռնարկի Արցախում կայունությունը պահպանելու առումով: Առավել եւս, արդեն հարցեր ենառաջ եկել նաեւ միջազգային ասպարեզում, որոնց եւս պետք է պատրաստ լինի վարչապետը, հատկապես, որ այստեղ պայքարը դեմ առ դեմ է լինելու՝առանց համացանցային մեկնաբանությունների…

  1. Ռուսաստանյան կողմը անհասկանալի ու ոչ կառուցողական է համարել Նիկոլ Փաշինյանի այն թեզը, թե ինքը կմասնակցի ԵԱՀԿ ՄԽ բանակցություններին, եթե սեղանի շուրջ նստի նաեւ Արցախի ներկայացուցիչը:
  2. Այս հարցով Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաեւ Արեւմուտքի դիմադրությանը:
  3. Ադրբեջանի նախագահը անցել է հակընդդեմ քայլի եւ հայտարարել, որ պնդելու է, որպեսզի ԼՂ-ի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները եւս մասնակցեն բանակցություններին: Այսպիսով՝ նա կարող է համաձայնել այն մտքի հետ, որ Արցախի ներկայացուցիչը պարզապես դիտարկվի որպես ԼՂ-ի հայ համայնքի ներկայացուցիչ:
  4. Չի բացառվում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այս տեսակետին համաձայնի, որպեսզի իբր նոր շունչ տա հարցի լուծմանը, առավել եւս, որ նրանք բոլոր հարցերին նայում են հավասարության աչքերով, առանց ճշմարտության փաստարկի…

Արցախի խնդիրը կարող է անուղղակի առնչվել նաեւ Թուրքիա-Սիրիա եւ Իսրայել-Իրան ծավալումներին, այլ տարածաշրջանային գործընթացների, ինչպես Սիրիայի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումն է եւ ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը…

Արցախին առնչվող ցանկացած հարց կարող է այս համապատկերում դիտարկվել, հետեւաբար պետք է չափից ավելի աչալուրջ լինել ու բացառապեսառաջնորդվել  ազգի մնայուն շահով՝ վասն վաղվա Միացյալ Հայաստանի: Իսկ Արցախի ամրությունը այդ նպատակի առաջին քայլն է:

 

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

Երեւան-2018թ.»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը
Ամենադիտված