Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է նորանշանակ օգնականին. նա 21 տարեկան չէ
Հայաստան
Ծանոթացեք վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ Նելլի Վալտեր Սարգսյանին (Nelli Walter):
Նելլին ավարտել է ԵՊՀ-ի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետը։ Այնուհետև ավարտել է Գերմանիայի Մյունխեն քաղաքի Լուդվիգ Մաքսիմիլիանս համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը։ Ստացել է տարվա շրջանավարտների 3֊րդ լավագույն դիպլոմը։ Ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ Մյունխենում և Բեռլինում տարբեր խորհրդատվական ընկերություններում, քաղաքական և հասարակական կազմակերպություններում։
2017 թվականին 9 ամիս ճանապարհորդել է Ամերիկա աշխարհամասում։
13 տարի Գերմանիայում ապրելուց հետո վերադարձել է Հայաստան՝ մնալու նպատակով։ «Իմ Քայլը» նախաձեռնության ակտիվ անդամ է։
Նելլին 21 տարեկան չէ:
Այս մասին գրում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր