Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Զոհրաբ Զարգարյանը իր վարած Renualt մակնիշի 35 CA 577 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի հաստաբուն ծառին:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել Նոր Հաճնի երիտասարդները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»