Սերենա Ուիլյամս հրաժարվեց «Ռոլան Գարոս»-ում հետագա պայքարից
Սպորտ
Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամս դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության հետագա պայքարից վնասվածքի պատճառով:
Ուիլյամս չի մասնակցել Շարապովայի հետ 4-րդ շրջանի խաղին և հայտարարել, որ վնասվածք լուրջ է, նախկինում չի եղել նման բան: Մարիա Շարապովան առանց պայքարի դուրս եկավ «Ռոլան Գարոս»-ի քառորդ եզրափակիչ:
«Ռոլան Գարոսն» անցկացվում է 1891 թվականից: Մրցաշարը միակն է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից, որն անցկացվում է հողածածկ կորտերում: «Ռոլան Գարոսի» ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարի «Ռոլան Գարոսն» անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում