Արթուր Սողոմոնյանը` «Շիրակ»-ի մասին
Սպորտ
Գործարար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց նաև ակումբի մասին:
Սողոմոնյանը հավելեց, որ ցանկանում են ուժեղացենել «Փյունիկ»-ը և որ ակումբի այս տարվա արդյունքները չեն բավարարում:
«Արմեն Գյուլբուդաղյանցը մեծ գործ է արել ակումբի համար: Կլինեն փոփոխություններ թե՛ ակումբում, և թե՛ մարզչական շտաբում»,- ասաց Սողոմոնյանը:
Խոսելով «Շիրակ»-ի մասին՝ Սողոմոնյանը նշեց.
«Հուսով եմ, որ հայակական ֆուտբոլը կզարգանա: Ես հենց այս նպատակով եմ եկել: Այն, ինչ կատարվեց «Շիրակ»-ի հետ՝ մի քայլ հետ էր: «Շիրակ»-ը մեծ պատմությունով թիմ է: Շատ տխուր նորություն է: Ինչ վերաբերում է ֆեդերացիայի քայլերին, կարծում եմ՝ դրանք ճիշտ էին, քանի որ հայակական ֆուտբոլում նման երևույթներ չպետք է լինեն: Հուսով եմ, որ այդ հարցը ինչ որ մի կերպ կլուծվի»,-ասաց Սողոմոնյանը:
Կարդացեք նաև՝
Նոր սկանդալ հայկական ֆուտբոլում. Արարատ Հարությունյանը ցմահ զրկվել է ֆուտբոլից:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում