Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելով Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը Խերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) 

Սերժ Սարգսյանի՝ դանդաղ ներգործության ականը

Վերլուծական
Խորհրդարանի ՀՀԿ-ական խմբակցությունում ստեղծված իրավիճակը հուշում է, որ շուտով այս քաղաքական ուժը կդադարի խորհրդարանական մեծամասնություն լինել: 58 հոգանոց ՀՀԿ խմբակցությունն արդեն իսկ լքել են Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, խմբակցությունից հեռացվել է Շիրակ Թորոսյանը: Երեկ էլ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ՀՀԿ խմբակցությունը կարող է լքել օլիգարխիկ թևը: Ընդ որում՝ նման որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո, ասել է թե՝ նրա անմիջական «դաբրոյով»:
 
Դատելով ՀՀԿ-ականների քայլերից՝ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ նրանք տակտիկական որոշակի սրբագրումներ են անում իրենց վարքագծում, և դա պայմանավորված է ընթացիկ խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ: Թվում է, թե ՀՀ իշխանությունները հայտնվել են բավականին լավ վիճակում, բայց իրականում իրավիճակը շատ անկայուն է, իսկ քաղաքական ճգնաժամը դեռևս լուծված չէ: Բանն այն է, որ ՀՀԿ-ն դժվար թե համակերպվի շուրջ 20 տարի մենաշնորհած իշխանության կորստի հետ. Սերժ Սարգսյանի՝ Մելիք Ադամյանում վերջին օրերի ակտիվ հանդիպումները կուսակցական ակտիվի հետ՝ հենց դրա վկայությունն են: Օրեր առաջ էլ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հատուկ շեշտեց, որ ԳՄ վերջին նիստին մասնակցել է նաև Կարեն Կարապետյանը` թերևս հասկացնելով, որ չնայած ցնցումներին` ՀՀԿ-ում առկա է կոնսոլիդացիայի բավականին բարձր մակարդակ: Այս հայտարարությունն ինքնին հետաքրքիր է և հուշում է, որ ՀՀԿ-ն արագ կապիտուլացվելու ցանկություն չունի: Ամենայն հավանականությամբ, վերջին շրջանում ՀՀԿ դիրքորոշման մեղմացումն ամբողջությամբ տեղավորվում է Սերժ Սարգսյանի կողմից այս պահին խաղարկվող պարտիայի տրամաբանության մեջ: Չի կարելի բացառել, որ վերոնշյալ «առնետավազքն» էլ ՀՀԿ-ից ընդամենը ֆիկցիա է, որի նպատակը Փաշինյանի գլխի տակ «փափուկ բարձ» դնելն է, իսկ ՀՀԿ շարքերը լքողներն էլ դա անում են ոչ թե կուսակցության՝ այս փուլում որդեգրած քաղաքականությունից դժգոհ լինելու պատճառով, այլ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված և հեռահար նպատակ հետապնդող  համաձայնության շրջանակներում: 
 
Այս պահին դեռևս ԱԺ մեծամաասնություն համարվող ՀՀԿ-ն ցանկանում է որքան հնարավոր է՝ երկար ժամանակ շահել, որպեսզի առաջին հերթին վերանան հանրության մոտ առկա հեղափոխական տրամադրությունները, բացի այդ՝ մանրադիտակի տակ վերցնել կառավարության գործունեությունը ու ամեն չնչին խնդրի դեպքում անգամ մեծ աղմուկ բարձրացնել: Այստեղ ՀՀԿ-ի վստահությունը կայանում է նրանում, որ երկրում առկա են բազմաթիվ բարդ խնդիրներ, որոնց լուծմանը Փաշինյանի կառավարությունը չի կարող հասնել առաջիկա մեկ տարում: ՀՀԿ-ում հույս ունեն, որ մեկ տարի հետո իրենց կհաջողվի գեներացնել հանրային դժգոհություն և այն պահին, երբ Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությամբ իրավունք կունենան վարչապետին անվստահություն հայտնելու՝ անհապաղ Ազգային ժողովին որոշման նախագիծ կներկայացնեն: Եվ այստեղ արդեն հարց է առաջանում՝ ինչպե՞ս կքվեարկեն և ակաջակցեն այդ նախագծին այսօր ՀՀԿ խմբակցությունը լքածները և նրանք, ովքեր դեռ կմիանան նրանց: Եթե առկա է Սերժ Սարգսյանի հետ վերը նշված համաձայնությունը, ապա այդ իրավիճակը իրական ծուղակ կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի համար, երբ, այսպես կոչված, «անկախ» պատգամավորների խումբն անչափ կազմակերպված և միահամուռ կերպով կաջակցի ՀՀԿ-ին՝ իմպիչմենթի ենթարկելով Փաշինյանին:
 
Կառավարության ներկայացրած ծրագրի համաձայն, արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում: Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն, Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Այսինքն, ՀՀԿ-ն Փաշինյանի իմպիչմենթի հարցը կարող է բերել օրակարգ՝ արդեն 2019 թվականի մայիսի 8-ին: Վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Ընդ որում՝ այս պարագայում չի գործում Սահմանադրության 149-րդ հոդվածով վարչապետի ընտրության կարգը, այսինքն՝ խորհրդարանի ուժերը չեն կարողանա սեփական թեկնածուներին ներկայացնել ու քվեարկել։ Այդ սցենարով առաջնորդվելիս՝ ՀՀԿ-ն բոլոր հնարավորություններն ունի Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո մեկ տարի անց նրան անվստահություն հայտնելու և նշանակելու իր թեկնածուին՝ որպես վարչապետ: Նման շրջադարձի պարագայում անչափ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի քաղաքական դիրքորոշում կունենան և ինչպես այն իրենց քվեարկությամբ կարտահայտեն նույն ՀՅԴ-ն, որը վերջին շրջանում սկզբունքայնությամբ, մեղմ ասած, աչքի չի ընկնում, և «Ծառուկյան» դաշինքը, որը թեև մեծապես աջակցեց Փաշինյանի վարչապետ դառնալուն, այնուամենայնիվ, չենք կարող բացառել, որ մեկ տարի անց ԲՀԿ-ն կարող է փորձել իշխանության գալ ՀՀԿ-ի, այսօրվա կոալիցիոն մյուս գործընկեր ՀՅԴ-ի հետ միավորում ստեղծելով։ Ինչ վերաբերում է ԵԼՔ դաշինքին, ապա այս ուժը խորհրդարանում հասկանալի պատճառներով եղանակ փոխել չի կարող և պարզապես կհայտնվի «խաղից դուրս» վիճակում:
 
Շատերի կարծիքով՝ հենց նման սցենարը բացառելու մտադրությամբ է պայմանավորված ԱԱԾ և ՊԵԿ կողմից հանրապետական օլիգարխներին ստուգումների թիրախում պահելը: Սակայն չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի կոմպրոմատների «պապկաները» թե՛ իրենց հաստությամբ, թե՛ բովանդակությամբ՝ անկասկած զիջում են Սերժ Սարգսյանի՝ 20-30 տարիների ընթացքում հավաքագրած և խնամքով պահպանվող «հավաքածուին» և հաստատապես Սարգսյանի «պապկաներն» ավելի ազդու են ապօրինությունների մեջ թաթախված հանրապետական օլիգարխիատի համար: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ օրակարգային խնդիրն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը մինչ այն պահը, երբ ՀՀԿ-ն, անցնելով հակագրոհի՝ կփորձի Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությամբ, գործնականում հեռացնել Փաշինյանին զբաղեցրած պաշտոնից, այսինքն՝ մինչ 2019 թվականի մայիսի 8-ը՝ երբ գործի կդրվի Սերժ Սարգսյանի պատրաստած  «դանդաղ ներգործության ականը»:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»
Ամենադիտված