«Հուսով եմ՝ էթնիկ ծագումն այստեղ կապ չունի»
Բլոգոսֆերա
Rusarminfo.ru-ն նշում է, որ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր թվիթերյան միկրոբլոգում պատասխանել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի ադրբեջանցի մասնակից Ռովշան Ասկերովին, որը վիրավորել էր լրագրողին:
Սիմոնյանը գրել է․«Իսկ ինչո՞ւ է Ռովշան Ասկերովն անընդհատ ինձ թիրախավորում, և սա առաջին անգամը չէ: Բայց ես նրան նույնիսկ չեմ էլ ճանաչում: Հուսով եմ՝ էթնիկ ծագումն այստեղ կապ չունի: Բայց ես կարող եմ նրա դեմ հանել իմ մտերիմ ընկերուհուն՝ Իռադա Զեյնալովային, որը դաժան աղջիկ է»։
Կայքի հաղորդմամբ՝ Սիմոնյանի և Ասկերովի վիրտուալ վեճը սկսվել է նրանից, որ RT-ի ղեկավարը հայտարարել էր ռուսերենի գերազանց իմացության, լեզվաբանական գիմնազիան ոսկե մեդալով, իսկ ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ կարմիր դիպլոմով ավարտելու մասին: Մինչդեռ Ասկերովը, առանց Սիմոնյանի անունը նշելու, սակայն ակնհայտորեն նրան նկատի ունենալով, ասել էր, որ «լեզվաբանական գիմնազիայում սարսափելի վատ են սովորեցնում, իսկ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, պարզվում է, սովորելու տեղ չէ»:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»