«Պետք է մաքրել մշուշը, բայց ոչ մշուշում մոլորվածներին հանել ցցի». Սոս Ջանիբեկյան
Բլոգոսֆերա
Հայտնի դերասան Սոն Ջանիբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ամենակարևորը, մենք նոր Հայաստան ենք կերտում , ոչ թե հին Հայաստանին պախարակում ենք և ամոթանքներ տալիս։ Բոլորս էլ, ինձնից սկսած, արել ենք մեր սխալները, ամեն մեկս մեր հնարավորությունների չափով։
Եկեք շատ դաժան չքննադատենք ու չպախարակենք այն մարդկանց, ովքեր ինչ-որ չափով փորձել են իրենց գործունեությունը ծավալեն ջունգլիի քսան տարուց ավել արմատացած կանոններից ելնելով։
Կառուցողականության համար, համաձայն եմ, պետք է մաքրել մշուշը, տեսնելու, թե կառուցելու համար ինչ է հարկավոր։
Բայց ոչ մշուշում մոլորվածներին հանել ցցի։
Մենք սովորեցնող ենք, սիրող և ներող»:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»