Եկել է «դուխովը» «խելքով» փոխարինելու ժամանակը
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նոր կառավորությունը պետք է ֆիքսի, որ իր հիմնական «գործընկերը» դա հանրության՝ հիմնականում ոչ պոպուլյար ու առավել պրագմատիկ, երբեմն քննադատական դիտարկումներ հնչեցնող սեգմենտն է, որն առավել սթափ դիրքերից է նայում առկա շատ բարդ իրողություններին:
Պետք է ֆիքսել, որ հեղափոխական ժողովուրդը նոր թիմին իշխանության բերելով ակնկալելում է շոշափելի փոփոխություններ ու երկար ժամանակ պոպուլիզմով չես կերակրի նրանց, ուստի կարող է գալ ժամանակը, որ փողոցային քաղաքականությունը կարող է և վերադառնալ միայն այլ հասցետիրոջով:
Իսկ դրսից միշտ են խփելու, դրա համար եկել է «դուխովը» «խելքով» փոխարինելու ժամանակը»:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»