ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ է նշանակվել Կնյազ Սարոյանը
Բլոգոսֆերա
Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ է նշանակվել Կնյազ Սարոյանը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառել է ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության նախկին պետ Արսեն Բաբայանը:
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
սիրով տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը համալրվեց ևս մեկ պրոֆեսիոնալով։ ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարումը վստահորեն հանձնում եմ նոր ղեկավարին։
Ձեզ եմ ներկայացնում ոլորտի գիտակներից մեկին, Կնյազ Սարոյանին, ում այսուհետ կարող եք դիմել հարցերով ու վարչության մյուս գործառույթների իրականացման առաջադրանքներով։ Կնյազին թեև կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ, բայց վստահություն ունեմ, որ արդյունավետ է աշխատելու»,-ասված է նրա գրառման մեջ։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»