«ՖԲ նկարներով մարդու մասին կարծիք կազմելը հին վատ ավանդույթ ա»
Բլոգոսֆերա
Աղասի Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շատ ՖԲ ընկերներ երեկ ու էսօր հարցրել են ԲՈՀ-ի (բարձրագույն որակավորման հանձնաժողով) նոր ղեկավարի մասին:
Մեր երկրի լավագույն մաթեմատիկոսներից մեկն ա: Ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի խմբակի ղեկավարներից ա: ՖԲ նկարներով մարդու մասին կարծիք կազմելը հին վատ ավանդույթ ա: Էդ դատաստանով շատ կարգին մարդիկ են անցել:
Հաջողություն եմ մաղթում նրան»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ի որոշմամբ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ( ԲՈՀ) նախագահ է նշանակվել Սմբատ Գոգյանը:
Սմբատ Գոգյանը նախկինում եղել է Ծարավ Աղբյուր փողոցի համատիրության նախագահ:
ԼՈւՐԵՐ.com-ն արդեն ընթերցողին է ներկայացրել ԲՈՀ նոր ղեկավարի անձնական լուսանկարներից:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»