Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելով Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը Խերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության 

Սարգսյան-Քոչարյան տանդեմի շուրջ օղակը սեղմվո՞ւմ է. Մարտի 1-ի կծիկը սկսեց քանդվել

Վերլուծական
Հատուկ քննչական ծառայությունը, որն արդեն տասը տարի է՝ քննում է 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների քրեական գործը, օրերս հայտարարեց նոր բացահայտման մասին։ ՀՔԾ-ի հայտարարության մեջ եւ Պաշտպանության նախկին նախարարին վերաբերող հայտարարությունում ձեւակերպված է որպես սահմանադրական կարգի բռնի զավթում: Թերևս հարց է առաջանում՝ ո՞վ էր այն պահի դրությամբ իշխանության զավթման գլխավոր շահառուն: ՀՔԾ մեկ այլ հայտարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ոոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարցաքննության է կանչվել, ուշադրություն՝ որպես վկա: Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչի վկան էր Քոչարյանը, արդյո՞ք իշխանության բռնի զավթման: Սակայն այդ դեպքում էլ հասկանալի չէ՝ ինչ չափով է այս ամենի մեջ ներգրավված եղել ՀՀ երկրորդ նախագահը, ամեն դեպքում՝ այդ զավթման դե յուրե աջակցողը՝ օրենքի տառին համապատասխան և իր հրամաններով՝ պետք է որ նախագահը լիներ: Այս բոլոր հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է ավելի խորքային հարցադրում անել՝ իսկ ո՞ւմ էր ձեռնտու Մարտի 1-ը: ։ Երբ ինչ–որ բան է պատահում ու փորձում են հասկանալ, թե ինչն ինչոց է, բարձրացնում են ո՞ւմ էր դա ձեռնտու հարցը, որը ո՞վ շահեց դրա արդյունքում հարցի համարժեքն է։ Եթե հարցին նայենք իշխանության համար մղվող պայքարի տեսանկյունից, ապա Մարտի 1–ը ձեռնտու էր Սերժ Սարգսյանին, քանզի առանց ուժի կիրառման՝ նա Բաղրամյան 26–ում հայտնվելու շանս չուներ։ Մարտի 1–ի շահառուն ավելի շատ Սարգսյանն էր, քան Քոչարյանը: Հակառակ պարագայում, եթե նա չէր ուզում արյան վրա գալ իշխանության, ապա կարող էր մարտի 1–ի դեպքերից հետո պարզապես հրաժարական տալ՝ ինչպես արեց վերջերս՝ պնդելով, որ արյան գնով իշխանություն պահելն իրենը չէ, կամ չխոչընդոտել ՍԴ որոշմանը, որը կարող էր նոր ընտրությունների նշանակման օգտին լինել։ Ուժ կիրառվեց շատ չոր հաշվարկի հիման վրա։ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ուժը գնալով հզորանում էր, ընդդիմությունը զուգահեռաբար վիճարկում էր ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում, և եթե այդ ալիքը հասներ մինչև ՍԴ նիստի օրը, ապա պարզ է, որ Գագիկ Հարությունյանի ղեկավարած «հիմնարկը» ստիպված էր լինելու չեղյալ հայտարարել ընտրության արդյունքները։
 
Այս պարագայում անչափ հետաքրքիր է դառնում՝ ո՞վ է առաջինը դաշտ գցել Քոչարյանի՝ Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչը լինելու մեսիջը: Սերժ Սարգսյանն, ամեն կերպ փորձելով աբստրահարվել Մարտի 1-ի դեպքերից, թավշյա հեղափոխության օրերին փաստացի հանրությանը Մարտի 1-ի կրկնությամբ էր սպառնում: Գուցե հետագայում հասկանալով ինչպիսի տարընթերցման և մեկնաբանությունների տեղիք կարող է տալ նման սպառնալիքները՝ հրաժարականի տեքստում չզլացավ նշել, որ արյուն թափելն իր ձեռագիրը չէ: Իրականում գործի է դրված մի ռազմավարություն, որով փորձ է արվում ՀՀԿ ղեկավարին  դարձնել Մարտի 1–ի զոհ, իսկ Քոչարյանին ներկայացնել որպես միակ պատասխանատու:
 
Իհարկե, Քոչարյանը պատասխանատու է՝ առնվազն դե յուրե՝ իր զբաղեցրած դիրքով, սակայն արդյո՞ք նա միակ պատասխանատուն է և գլխավոր շահառուն: Եթե Մարտի 1-ի թնջուկը վերջնականապես քանդվի, ապա դրա գլխավոր բացահայտումը լինելու է ոչ թե և ոչ այնքան այն, թե ով է արձակել կրակելու հրամանը՝ դա հուզական կողմն է, գլխավոր բացահայտումը ( եթե դա կարելի է բացահայտում անվանել) լինելու է այն, որ Սերժ Սարգսյանը 2008-ին չի ընտրվել՝ հետևաբար՝ նրա տաս տարվա կառավարումը ոչ միայն լեգիտիմ չէր, այլ նաև լեգալ չէր: Իսկ սա արդեն շատ ավելի լուրջ հետևանքներ կարող է ունենալ ՀՀ նախկին վարչապետի համար:
 
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից, ի դեպ, ուշագրավ պատասխան է ստացվել. պարզվում է՝ երկրորդ նախագահը բոլորովին էլ դեմ չէ հարցաքննվել, իսկ դա պետք է հասկանալ իբրև՝ դեմ չէ հարցաքննվել և մյուսներին էլ տանել իր հետևից: Սակայն խնդիրը նրանում է, որ թեև Սարգսյանին դեռ նախընտրում են ձեռք չտալ, սակայն նրա մերձավորների և բարեկամների անուններն այս օրերին անդադար շրջանառվում են այլ սյուժեներով քրեական գործերի շրջանակներում, իսկ սա ենթադրում է, որ նա կորցնելու ոչինչ չունի, հետևաբար, Մարտի 1-ով նրան շանտաժ անելն անիմաստ է դառնում: Ինչևէ, Մարտի 1–ի հիմքերը դրվել էին 2008–ից շատ ավելի շուտ։ Դրա հիմքերը պետք է փնտրել կապիտալի նախնական կուտակման և հետագա լեգիտիմացման գործընթացներում։ Եվ այս գործի բացահայտումը կարող է հանգեցնել վերջին 20 տարվա ընթացքում ձևավորված քաղաքական համակարգի և դրա մնացորդների ամբողջական փլուզման: Եթե մի փոքր կտրվենք հարցի բարոյական կողմից, ապա կարևոր է նշել, որ Մարտի 1-ի դեպքերի մեղավորների բացահայտումը լուրջ քաղաքական հաղթաթուղթ կլինի Փաշինյանի ձեռքում ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին: Անցյալի ծանր ժառանգությունից ձերբազատվելն ընդմիշտ վերջակետ կդնի մինչ օրս շարունակվող բանավեճերում, թե իրականում ով էր կանգնած Հայաստանի իշխանափոխության հետևում:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել Գևորգյան
Ամենադիտված