Եթե անարդարության զոհ եք դարձել, դիմեք կառավարությանը. Արարատ Միրզոյան
Բլոգոսֆերա
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կոչ է անում իրավունքները խախտված անձանց դիմել վարչապետի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն:
Իր ֆեյսբուքյան էջում Արարատ Միրզոյանը գրել է.
«Սիրելիներս, եթե դուք կարծում եք, որ որևէ հարցում դարձել եք անարդարության զոհ, խախտվել են ձեր իրավունքները և/կամ կա որևէ խնդիր, որը պետք է բարձրաձայնել, շատ եմ խնդրում ֆեյսբուքով մի երկու տողով հաղորդագրություն գրելուց բացի ձեր դիմում-բողոքները ներկայացնել վարչապետի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ հարցի օպերատիվ և արդյունավետ բարձրացման, պատշաճ կարգով հետագա ընթացքի ապահովման և հնարավոր լուծման նպատակով։
Վստահ եղեք, որ ձեր բարձրացրած բոլոր խնդիրները լրջորեն ուսումնասիրվում են»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)