Բեքհեմն ու Իբրահիմովիչը գրազ են եկել Շվեդիա-Անգլիա խաղի վրա
Սպորտ
Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գրազ է եկել Դևիդ Բեքհեմի հետ Աշխարհի առաջնության Շվեդիա-Անգլիա խաղի համար:
Իբրահիմովիչը Ինսթագրամում գրառում է կատարել.
«Դևիդ Բեքհեմ, եթե Անգլիան հաղթի Շվեդիային, ապա քեզ կհրավիրեմ ընթրիքի աշխարհի ցանկացած վայր: Իսկ եթե հաղթի Շվեդիան, ապա Ikea խանութից ինձ համար կգնես այն ամենն, ինչ ցանկանամ»:
Բեքհեմը պատասխանել է Իբրահիմովիչին.
«Եթե Շվեդիան հաղթի, ես անձամբ քեզ կտանեմ Ikea և կգնեմ այն ամենն, ինչ կցանկանաս Լոս-Անջելեսի քո նոր առանձնատան համար: Բայց Շվեդիայի նկատմամբ Անգլիայի հաղթանակից հետո, ցանկանում եմ, որ դու Անգլիայի հավաքականի մարզաշապիկով գաս «Ուեմբլի» մարզադաշտ մեր ընտրանու խաղին և ընդմիջմանը ձուկ ու չիփսեր վայելես»,- պատասխանել է Բեքհեմը:
Նշենք, որ Շվեդիա-Անգլիա հանդիպումը կկայանա այսօր, մեկնարկը 18:00-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)