Ֆիլիպինների նախագահը պաշտոնաթող կլինի, թե ապացուցեն, որ Աստված գոյություն ունի
Քաղաքական
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել է պաշտոնաթող լինել, եթե Աստծու գոյության ապացույցներ ստանա։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Ֆիլիպինների առաջնորդն ասել է, որ որպես ապացույց բավական կլինի նաև միակ վկան, որը լուսանկարել է Աստծուն կամ նրա հետ սելֆի է արել։ Նրա խոսքով՝ դրանով ինքը կհամոզվի, որ մարդը կարող է խոսել Աստծու հետ և տեսնել նրան։
Դուտերտեն նաև նշել է, որ հավանաբար տիեզերքում ինչ-որ բարձրագույն ուժ գոյություն ունի, որը կարգուկանոն է հաստատում։
Անցյալ շաբաթ Ֆիլիպինների նախագահը վիրավորել է Աստծուն՝ մեկնաբանելով առաջին մեղքի մասին քրիստոնեական հավատալիքը։ Դա երկրի կաթոլիկ բնակիչների դժգոհությունն է առաջացրել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)