Արաբկիր ԲԿ-ում 2 ամյա երեխա է մահացել. հարազատները կոտրել են դուռը, ապակիները և ծեծկռտուք սկսել
Հասարակություն
ԼՈւՐԵՐ.com-ին տեղեկություններ էր հասել այն մասին, որ երեկ Արաբկիր ԲԿ-ում 2-ամյա տղա երեխա է մահացել։
Հարազատները բժիշկներին են մեղադրում երեխայի մահվան համար։
Մահվան լուրը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը։ Նա նշեց, որ երեխան մի քանի օր գտնվել է Արաբկիր ԲԿ-ում։
«Երեխան ունեցել է սրտի բնածին խնդիր (ռեստրիկտիվ կարդիոմիոպատիա)։ Բժիշկները արել են հնարավոր ամեն ինչ երեխայի կյանքը փրկելու համար մինչև վերջին պահը։ Երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն է կատարվում»,- ասաց Եղիազարյանը և հավելեց, որ երեխայի հարազատները մասնագետներ չեն և չեն կարող սթափ գնահատական տալ։
Նա նաև հաստատեց, որ երեխայի հարազատները այնտեղ մեծ աղմուկ են բարձրացրել. «Երեխայի հարազատները 30-40 հոգով անվայել վարք են թույլ տվել, կոտրել են վերակենդանացման բաժանմունքի դուռը, հաստ ապակիները՝ վտնագելով այնտեղ խիստ ծանր վիճակում գտնվող երեխաների և բուժանձնակազմի կյանքը»,- ասաց Եղիազարյանը։
Պատրաստ ենք հրապարակել նաև երեխայի հարազատների տեսակետը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)