Pink Floyd-ի համահիմնադիրը քննադատել է Թրամփի քաղաքականությունը
Լուսանկարներ
The Guardian-ը հայտնում է, որ Բրիտանական Pink Floyd ռոք խմբի համահիմնադիր, վոկալիստ և բաս կիթառահար Ռոջեր Ուոթերսը համերգի ժամանակ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը:
74-ամյա երաժիշտը ելույթ է ունեցել Լոնդոնի Հայդ Պարկում անցկացվող British Summer Time փառատոնի շրջանակում: Ուոթերսը բեմից մի քանի կետ է մեջբերել Ազատության և հավասարության մասին մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից:
Animals ալբոմի Pigs երգը կատարելու ժամանակ բեմի վերևում սկսել են հայտնվել Թրամփի անհաջող լուսանկարները: Սկզբում հանդիսատեսի դիմաց հայտնվել է charade գրությունը, որը նշանակում է «կրկես», այնուհետև հայտնվել են Թրամփի ելույթներից մեջբերումներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)