Մեծ հաճույք է Հայաստանում լինելը. Կաֆու
Սպորտ
Հայաստանում կայանալիք լեգենդների խաղից առաջ լեգենդար բրազիլացի Կաֆուն հանդիպեց լրագրողներին:
Խոսելով լեգենդների խաղի մասին Կաֆուն ասաց.
«Առաջին անգամ է, որ գտնվում եմ Հայաստանում: Մեծ հաճույք է այստեղ լինելը: Բոլոր երկրպագուները շատ մեծ նվեր են ստանալու վաղը, քանի որ կկարողանան իրենց սիրելի ֆուտբոլիստներին տեսնել:
Վաղվա խաղի արդյունքը ամենակարևորը չէ, ամենակարևոր նպատակը հայ ազգին ուրախացնելն է: Մեծ հաճույք է այս խաղին մասնակցելը»:
Ֆուտբոլիստը խոսեց Բրազիլիայի հավաքականի աշխարհի առաջնությունում կրած պարտության մասին և նշեց.
«Նեյմարը միակ մեղավորը չէ երեկվա պարտության համար: Երբ հավաքականն է պարտվում, դա բոլորի պարտությունն է: Բրազիլիայի հավաքականը պարտվեց, քանի որ Բելգիան շատ լավ էր խաղում»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)