Մեծ սպասումներ ունեմ վաղվա խաղից. Խրիստո Ստոիչկովը Հայաստանում է
Սպորտ
Երևանում հուլիսի 8-ին կայանալիք լեգենդների խաղից առաջ Խրիստո Ստոիչկովը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց խաղի մասին:
Լեգենդար ֆուտբոլիստը նշեց, որ առաջին անգամ չէ Հայաստամում և իր համար միշտ էլ հաճելի է Երևանում լինելը:
«Երևանի մասին միշտ խոսել եմ իմ լավ ընկեր Ջորկաեֆի հետ: Մեծ սպասումներ ունեմ վաղվա խաղից: Վաղը չենք մրցակցելու. խաղը տոն է բոլորի համար»:
Խոսելով աշխարհի առաջնության ֆավորիտների մասին` Ստոիչկովը նշեց, որ իր համար ֆավորիտները Բելգիան ու Ֆրանսիան են.
«Շատերը կարծում էին, որ Բրազիլիան կհաղթի, սակայն այդպես չեղավ: Կարծում եմ` Ֆրանսիան ու Բելգիան ամենաուժեղներն են, սակայն ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Մյուս հավաքականները նույնպես կարող են անակնկալ մատուցել»:
Վերջում հավելեց, որ ՖիՖԱ-ն ու Ռուսաստանը շատ լավ են կազմակերպել առաջնությունը: Անդրադառնալով VAR համակարգին մարզիկն ասաց, որ բազում խնդիրներ կան այս համակարգի գործածության մեջ.
«Ինձ անհանգստացնում է, ոչ թե տեխնիկան, այլ այն մարդիկ, ովքեր աշխատում են այդ համակարգով, նրանք ֆուտբոլ չեն խաղացել և խաղի վրա ազդում են իրենց որոշումներով: Կցանկանայի այդտեղ մարդիկ լինեին, ովքեր մեծ ֆուտբոլ են խաղացել»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)