Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ապարանի լճից
Արտակարգ Պատահար
Հուլիսի 8-ին, ժամը 14:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենա է հայտնվել Ապարանի լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել լճից:
Տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)