Աշխարհում ամենաէժանագինները. Dolce & Gabbana-ի դիզայները վիրավորել է Քարդաշյաններին
Այլ
Dolce & Gabbana նորաձևության տան համահիմնադիր Ստեֆանո Գաբբանան հրապարակավ իր կարծիքն է հայտել աշխարհի թերևս ամենաազդեցիկ մեդիա ընտանիքներից մեկի՝ Քարդաշյանների վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Harpersbazaar.com.au-ն, ճանաչված դիզայները Քարդաշյանների լուսանկարի տակ մեկնաբանություն է թողել՝ գրելով. «Աշխարհում ամենաէժանագինները»:
Աղբյուրը նկատում է, որ դիզայների քայլը փոքր-ինչ տարօրինակ է, քանի որ Քարդաշյանները լյուքս դասի բրենդի ամենահավատարիմ երկրպագուներից են ու հաճախ են ներկայանում Dolce & Gabbana-ի հագուստներով:
Բացի դրանից, ընտանիքի ամենակրտսեր անդամներից մեկը՝ սուպերմոդել Քենդալ Ջեները, բազմիցս մասնակցել է բրենդի ցուցադրություններին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)