Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպում կունենան Բրյուսելում
Հայաստան
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում կունենան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ թվիթերի էջը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,- ասվում է գրառման մեջ։
Նշենք, որ սա Մնացականյան-Մամեդյարով առաջին պաշտոնական հանդիպումն է լինելու:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)