Լուիս Էնրիկեն կգլխավորի Իսպանիայի հավաքականը
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կգլխավորի Իսպանիայի ազգային ընտրանին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Պարբերականի տեղեկությունների համաձայն, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնության է եկել 48-ամյա մասնագետի հետ: Մարզչին կառաջարկվի 2 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը ժամանակավորապես զբացեցրել է Ֆերնանդո Հիերոն, ով փախարինել է Խուլեն Լոպետեգիին:
Վերջինս հավաքականի մարզչի պաշտոնից հեռացվել էր Մադրիդի «Ռեալ»-ի հետ համաձայնության գալուց հետո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)