Զորակոչվողների թվում լինելու են նախկինում չզորակոչվածներ, այդ թվում՝ խոշոր բիզնեսմենների որդիներ. ՊՆ
Հասարակություն
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ այս զորակոչին զորակոչվողների թվում լինելու են ավելի շատ նախկինում չզորակոչվածներ, այդ թվում՝ նաև խոշոր գործարարների որդիներ: Տոնոյանն այս մասին ասաց կենտրոնական զինկոմիսարիատում, լրագրողների հետ զրույցում:
«Այս զորակոչի գլխավոր փոփոխությունը տրամադրվածությունն է դեպի ծառայություն: Գործնական քայլերից է այն, որ զորակոչվողների մեջ կլինեն ավելի շատ նախկինում չզորակոչվածներ, այդ թվում՝ հնարավոր է նաև լինեն խոշոր գործարարների որդիներ»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով ծառայությունից տարկետում տրամադրելու համար ԿԳՆ համապատասխան հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ որոշ մարդկանց բողոքներին՝ Տոնոյանը նշեց՝ հավատում է, որ ամեն որոշում անաչառ է եղել: «Հանձնաժողովի անդամները ձևավորվել են հետհեղափոխական շրջանում: Մեծ քանակով մարդիկ դուրս են մնացել»,-ասաց նա ու հավելեց՝ կարծում է, որ բողոքներ միշտ լինելու են, դրանց պետք է նորմալ վերաբերվե


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)